Միջազգային
հանքարդյունաբերական ընկերությունների խումբ ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը (ՊՄ կամ Ընկերություն) ՀՀ
Մշակույթի նախարարության հետ համատեղ կազմակերպում է ռուս տաղանդավոր երիտասարդ
դաշնակահար Էդուարդ Կունցի համերգը Երևանում:
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալության տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից,
սեպտեմբերի
քսանմեկին, Հայաստանի Հանրապետության անկախության տոնի օրը Արամ Խաչատրյանի անվան
համերգային դահլիճում Էդուարդ Կունցը հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ
նվագախմբի հետ` դիրիժոր և գեղարվեստական
ղեկավար Էդուարդ Թոփչյան: ՙՌեսուրսներն ի բարօրություն՚ սոցիալական կորպորատիվ պատասխանատվության ծրագրի շրջանակներում, այն
ռեգիոններում որտեղ ԳեոՊրոՄայնինգը գործունեություն է իրականացնում, ակտիվորեն
իրականցնում է նաև մշակութային ծրագրեր:
Համերգը կսկսվի
Հայաստանի Հանրապետության ազգային օրհներգի կատարմամբ: Համերգային ծրագրում կհնչեն համաշխարհային դասականների և անվանի
կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները: Աշխարհահռչակ դաշնակահար
Էդուարդ Կունցի համար ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը հարուստ ծրագիր է պատրաստել:
Բացի համերգից նա նաև վարպետության դաս կանցկացնի Երևանի Կոմիտասի անվան պետական
կոնսերվատորիայի ուսանողների համար: Էդուարդ Կունցը ուրախ է հանդես գալ երաժշտասեր
հանդիսատեսի առջև, ինչպես նաև իր գաղտնիքները կիսել երիտասարդ սերնդի երաժիշտների հետ:
ՙՀանրապետության
անկախության օրվա կապակցությամբ ԳեոՊրոՄայնինգը
մեծ ուրախությամբ գեղեցիկ երաժշտական նվեր է մատուցում հայ մշակութային
հասարակությանը: Մենք ուրախ կլինենք համերգին ողջունել ամբողջ հանրապետությունից և
եվրոպական երկրներից ժամանող հյուրերի: Մենք ուրախ ենք նպաստել Հայաստանի և
Ռուսաստանի միջև բարեկամության և համագործակցության ամրապնդմանը ամենատարբեր` գործարարության,
կրթության և մշակույթի ոլորտներում: Մենք համոզված ենք, որ սոցիալական
առաքելության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը կարևոր գործոն է մեր
ընկերության հաջող զարգացման համար՚,- նշեց ԳեոՊրոՄայնինգ ընկերության նախագահ
Սիման Պովարենկինը:
Նշենք, որ
ԳեոՊրոՄայնինգը ավանդաբար աջակցում է Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային
հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես, Հայաստանում ընկերությունը
ակտիվորեն օգնում է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնին, որը մեծ
ժողովրդականություն է վայելում և որտեղ բեմադրվում են ռուս և հայ դրամատուրգների
ստեղծագործությունները: ԳեոՊրոՄայնինգը նաև ակտիվ մասնակցություն է ցուցաբերում
հանրապետությունում ռուսերեն լեզվի ուսուցման գործընթացին: