Սիրիայի նախագահ Բաշար Ասադի լավատեսությունը, որ հատկապես աշնանը կավարտվի սիրիական հակամարտությունը, մի փոքր չափազանցված է: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել Սիրիայի հարցերի փորձագետ Սուրեն Մուրադյանը:
ՙՍիրիայի իշխանությունները, իրոք, վերջին ժամանակներին հասան որոշակի հաջողությունների, իր ձեռքը վերցնելով նախաձեռնությունը: Հալեպի ազատագրման օպերացիան Դամասկոսի կողմից հայտարարվեց որպես ահաբեկչության դեմ պայքարի վճռական փուլ, իսկ նախագահ Ասադն առաջին անգամ հայտարարեց երկիրում մոլեգնող հակամարտության ավարտի վերջնաժամկետը: Այնուամենայնիվ, սիրիական լավատեսությունն անձամբ ինձ թվում է վաղաժամկետ և չափազանցված, իսկ հակամարտությունը դեռ երկար կշարունակվի՚,-նկատել է նա:
Ըստ փորձագետի, ներկա պահին սիրիական իշխանություններն են որոշում, թե որտեղ տեղի կունենա հաջորդ մարտն ընդդիմության հետ, ավելին, Դամասկոսն ակնհայտորեն նշեց, թե ով է իր կողմում կռվում, առաջին հերթին նշելով ՙՀեզբոլլահ՚ կազմակերպությանը: Ավելին, Մանուկյանը գտնում է, որ էապես փոխվել է Սիրիայի շուրջ արտաքին քաղաքական իրավիճակը, մասնավորապես, սիրիայի իշխանության նկատմամբ արտաքին վերաբերմունքը:
Նախօրեին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարեց, որ հակամարտությունը մի քանի ամսից կավարտվի, եթե բնակչությունն ակտիվորեն օգնի սիրիական բանակին: ՙԱմենամեծ հաջողություններին բանակը հասել է այն շրջաններում, որտեղ առկա է եղել բնակչության ակտիվ աջակցությունը: Լուծել պրոբլեմները, որոնց այսօր բախվում ենք, կարելի է միայն հաղթելով ահաբեկչությանը: Հուսով եմ, որ մինչև Ռամադանի հաջորդ ամիսը Սիրիան արդեն կվերականգնվի: Բանակը հասել է անհավանական հաջողությունների, իսկ ահաբեկչական խմբավորումներն ու նրանց օտարերկրյա հովանավորները, որոնք փորձեցին ջարդել սիրիական բանակը, անցել են պատերազմի սպառիչ փուլին՚,-հայտարարել է Ասադը: