Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն որոշել է հետ կանչել ՙհեռախոսային սկանդալի՚ մասնակիցներին` դեսպաններ Արտուրաս Ժուրաուսկասին և Ռյանատաս Յուշկային Ադրբեջանից եւ Հունգարիայից:
Ինչպես հաղորդում է ՙԻնտերֆաքսը՚, վկայակոչելով Լիտվայի նախագահի մամուլի ծառայությունը, Լիտվայի կառավարությունը դեռ անցյալ շաբաթ օրը որոշում էր կայացրել նախագահին առաջարկել սեպտեմբերի 30-ից դեսպաններին հետ կանչել:
Յուշկան և Ժուրաուսկասը ՙհեռախոսային սկանդալի՚ կենտրոնում էին հայտնվել ինտերնետում հեռախոսազրույցի հայտնվելուց հետո, որում դիվանագետները անկաշկանդ արտահայտություններով քննարկում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Թուրքմենստանի ներքին իրավիճակը, ինչպես նաև Լիտվայի ղեկավարներին:
Ձայնգրության իսկությունը պաշտոնապես չի հաստատվել: