Ուկրաինայի և Սիրիայի իրավիճակներն այնպիսին են, որ մեր տարածաշրջանում պատերազմի վերսկսման հավանականությունը շատ փոքր է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլսում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
Միևնույն ժամանակ
Մանասյանը նաև նշել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայկական
կողմի անբավարար դիվանագիտական ակտիվության մասին: «Մենք պետք է միջազգային
թատերաբեմում բարձրացնենք հարցը, որ չի կարելի զենք վաճառել ագրեսիվորեն
տրամադրված երկրին, որն իրեն թույլ է տալիս ագրեսիվ ռազմատենչ
հռետորաբանություն»,-ընդգծել է նա, մեկնաբանելով Ադրբեջանին ռուսական զենքի
մատակարարումները:
Նրա խոսքով,
տվյալ պարագայում կարելի է խոսել ռուսաստանյան ավանդական անորոշության մասին, երբ
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Հայաստանում և Ադրբեջանում խոսում է Ռուսաստանի հետ
ռազմավարական գործընկերության մասին: «Մեզ մնում է միայն հուսալ, որ Ռուսաստանը
Հայաստանին նույնպես կմատակարարի համարժեք զենք»,-նշել է Մանասյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն
ինտենսիվորեն շարունակում է Ադրբեջանի զինումը: Այս տարվա մայիսին վաճառվեց TOS-1A մակնիշի ռեակտիվ հրահարների
և T-90 մակնիշի տանկերի
հերթական խմբաքանակները: Կողմերի միջև գոյություն ունի նաև ՄԻ-35 մակնիշի
ուղղաթիռների վաճառքի վերաբերյալ համաձայնագիր: Այս առոմով վերջերս արգենտինական
«Լա Նասիոն» թերթի հետ հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր,
որ հայ ժողովուրդը շատ է անհանգստացած, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը
զենք է վաճառում Ադրբեջանին: