Փետրվարի 21-ին Երևանում տեղի կունենա Yerevan Mall խոշոր առևտրի կենտրոնի բացումը:
Ոչ պաշտոնական տվյալներով, Yerevan Mall-ի համասեփականատերը Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն է:
Yerevan Mall-ում, ինչպես և ՙԴալմա մոլ՚ երևանյան առաջին հիպերմարկետում, կներկայացվեն հագուստի և աքսեսուարների արևմտյան տարբեր ապրանքանիշեր: Հարկ է նշել, որ իր տարածքով ՙԴալման՚ զիջում է Yerevan Mall-ին:
Ի սկզբանե նախատեսվում էր, որ Yerevan Mall-ի տարածքում բացվելու է ֆրանսիական Carrefour սուպերմարկետի մասնաճյուղը: Սակայն, Հայաստանում Carrefour-ի պաշտոնական ներկայացուցչից այդ տեղեկատվությունը ճշտելու ԱրմԻնֆո-ի թղթակցի փորձերը հաջողությամբ չեն պսակվել: Ավելի վաղ, նախատեսվում էր Carrefour-ը բացել ՙԴալմայում՚, սակայն արդյունքում ֆրանսիական սուպերմարկետների ցանցին մերժել են տարածք տրամադրելու հարցում: Carrefour-ի տեղն զբաղեցրել է Yerevan City-ի սեփականատեր, պատգամավոր Սամվել Ալեքսանյանի պարենային սուպերմարկետը: