Հասկանալի է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն անրաժեշտ է, Analitika.at.ua հետ զրույցում հայտարարել է ուկրաինացի փորձագետ, Իրավիճակների մոդելավորման գործակալության փոխտնօրեն Ալեքսեյ Գոլուբիցկին` մեկնաբանելով Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերաբերյալ օրինագծի ներկայացումը Գերագույն ռադա:
ՙՀայերի օրինակը ցույց է տալիս, թե ազգային ողբերգությունն ինչպես է միավորում ազգն ու այն դարձնում էլ ավելի զորեղ: Հատկապես` ելնելով սեփական ժողովրդի պատմությունից՚, - եզրափակել է նա:
Իրավապաշտպան Տատյանա Մոնտյանն իր հերթին ընդգծել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է, գործնականում, ողջ աշխարհում, ինչու՞ Ուկրաինան դա չանի:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադայում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագծի նախաձեռնողն են պատգամավորներ Վիլեն Շատվորյանը և Արսեն Ավակովը: Ուկրաինայի պատգամավորների նախաձեռնությանն արդեն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի ԱԳՆ: