Գերմանական «TÜV Rheinland» միջազգային
հեղինակավոր
ընկերությունն
արդեն
հինգերորդ
տարին
անընդմեջ
իրականացրեց
հերթական
տարեկան
աուդիտ` ստուգելու
Ամերիաբանկի
գործունեության
համապատասխանությունը ISO 9001:2008 Որակի
կառավարման
միջազգային
ստանդարտին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի
մամուլի ծառայությունից, «TÜV Rheinland» -ի աուդիտորը`Մարկ Զեյնունը, ով հանդիսանում է ընկերության հայաստանյան և լիբանանյան տնօրենը, բարձր գնահատեց 2013թվականին Ամերիաբանկի կողմից իրականացրած ծրագրերը` ուղղված Որակի կառավարման համակարգի կատարելագործմանն ու զարգացմանը և վերահաստատեց Բանկի գործունեության համապատասխանությունը ISO
9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտին:
Ինովացիաների և
որակի
բաժնի
ղեկավար
Արթուր
Համբարձումյանը
նշեց. «Անցած
մեկ
տարվա
ընթացքում
Բանկի
կողմից
իրականացվել
են
մի
շարք
միջոցառումներ, որոնք
ուղղված
էին
ներդրված
Որակի
կառավարման
համակարգի
կատարելագործմանը
և
զարգացմանը: Մասնավորապես
վերանայվել
և
կատարելագործվել
են
մանրածախ
վարկավորման
բիզնես
գործընթացները` շեշտը
դնելով
հաճախորդներին
արագ
և
բորձրորակ
սպասարկելու
վրա, մեծածավալ
աշխատանքներ
են
կատարվել
գործընթացների
ավտոմատացման
ուղղությամբ, մշակվել
և
ներդրվել
են
մի
շարք
նոր
ծառայություններ, ինչպես
նաև
իրականացվել
է
շուրջ 160 բարելավում
գործող
գործընթացներում
և
համակարգերում: Այս
ամենը
վկայում
է, որ
Ամերիաբանկը
չի
սահմանափակվում
միայն ISO 9001:2008 ստանդարտով
պահանջվող
նվազագույն
միջոցառումների
իրականացմամբ, այլ
ներդնում
է
այնպիսի
գործիքներ
և
կիրառում
այնպիսի
մեթոդներ, որոնք
բխում
են
Բանկի
ռազմավարական
պլանով
նախատեսված
զարգացման
նպատակներից
և
կորպորատիվ
կառավարման
սկզբունքներից»:
Նշենք,
որ «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը հաճախորդներինտրամադրում է
ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ, բանկային
լուիծումների հալալիր հաշիվների տեսքով: 2011 թվականի նոյեմբերից Ամերիաբանկի
մաժորիտար բաժնետերն է Ամերիա Գրուպ CY Ltd-ն, 99.99% մասնաբաժնով: