2014 թ. հունվարի 1-ին Շվեյցարիային կանցնի ԵԱՀԿ-ում նախագահությունը:
Ի՞նչ
ուղղություններ
գերակա
կլինեն
վերջինիս
նախագահության
շրջանում,
և
ի՞նչ
քայլեր
է
մտադիր
ձեռնարկել
Շվեյցարիան
սառեցված
հակամարտությունների
կարգավորմանն աջակցելու համար: Պատմեք, խնդրեմ, Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման` Շվեյցարիայի ԱԳՆ կողմից
մշակված
նոր
նախաձեռնությունների
փաթեթի
էության
մասին:
ՙՀասարակական անվտանգության ստեղծում`հանուն
բոլորի
բարօրության՚`այսպիսի
լեյտմոտիվով
Շվեյցարիան
կնախագահի
ԵԱՀԿ-ում: Պաշտոնական
Բեռնը
նախագահության
ընթացքում
մտադիր
է
իր
ներդրումն
ունենալ
երեք
հիմնական
ուղղություններում,
մասնավորապես`նպաստել
անվտանգությանը
և
կայունությանը,
բարելավել
մարդկանց
կյանքը,
ինչպես
նաև
ամրապնդել
ԵԱՀԿ
ներուժը:
Այս
նպատակների
իրականացման
համար
նախանշված
են
գործունեության
մի
քանի
առաջնահերթ
ուղղություններ,
մասնավորապես`պայքար
անդրազգային
սպառնալիքների
դեմ,
ԵԱՀԿ
տարածությունում
տարերային
աղետների
հետևանքների
վերացման
նպատակով
ներուժի
ամրապնդում,
կառավարման
համակարգի
ամրապնդում
անվտանգության
ոլորտում:
Շվեյցարիան նաև հատուկ ուշադրություն կդարձնի ԵԱՀԿ-ում քաղաքացիական
հասարակության
ներգրավմանը
և
ցանկանում
է
շարք
միջոցառումների
կազմակերպման
միջոցով
ձայնի
իրավունք
տալ
երիտասարդներին:
Շվեյցարիայի գործողությունների գերակա ուղղությունները
կլինեն
Արևմտյան
Բալկանները
և
Հարավային
Կովկասը:
Ինչ
վերաբերում
է
վերջինիս,
մենք
երկխոսությանը
և
վստահության
միջոցների
ամրապնդմանն
աջակցելու
հնարավորություններ
ենք
փնտրում`ակտիվորեն
սատարելով
գոյություն
ունեցող
միջնորդական
սխեմաներին:
Բացի
այդ,
Շվեյցարիան
շարունակելու
է
աջակցել
տարածաշրջանում
մարդկանց
միջև
շփումների
հաստատմանը
և
քաղաքացիական
հասարակության
նախագծերին:
Առավել
մանրամասն
տեղեկատվություն
կարելի
է
ստանալ
http://www.eda.admin.ch/eda/en/home/recent/dossie/osce.html հղումով:
Դաշնային խորհուրդն Անջելո Գնադինգերին նշանակել է ԵԱՀԿ-ում Հարավային Կովկասի գծով Շվեյցարիայի հատուկ ներկայացուցիչ: Ինչպիսի՞ն են լինելու
նրա
լիազորությունները:
Դեսպան Անջելո Գնադինգերն իր լիազորությունները կստանձնի 2014 թ. հունվարի
1-ին,
երբ
պաշտոնապես
Շվեյցարիային
կփոխանցվի
ԵԱՀԿ-ում նախագահաությունը:
Ի
թիվս
այլ
պարտականությունների,
նա
ներկայացնելու
է
ԵԱՀԿ-ն Հարավային
Կովկասի
անվտանգության
և
կայնության
շուրջ
Ժնևյան
բանավեճերում:
Ինչպես
Հարավային
Կովկասի
գծով
նախորդ
հատուկ
ներկայացուցիչները,
նա
աջակցելու
է
2014 թ. ԵԱՀԿ միջնորդական ջանքերին տարածշրաջնում: 2002-2010 թթ. Գնադինգերը
ԿԽՄԿ
գլխավոր
տնօրենն
է
եղել:
Նա
հակամարտության
գոտիներում
աշխատանքի,
քաղաքական
միջնորդության
և
միջազգային
իրավունքի
բազմամյա
փորձ
ունի:
Թուրքական ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում, որ արտգործնախարար
Ահմեդ
Դավութօղլուն
Շվեյցարիայից
օգնություն
է
խնդրել
ղարաբաղյան
հակամարտության
կարգավորման
հարցում,
որպեսզի
Թուրքիան
կարողանա
կարգավորել
Երևանի
հետ
հարաբերությունները:
Որքանո՞վ
է
հավաստի
այս
տեղեկատվությունը,
և
ի՞նչ
է
մտադիր
ձեռնարկել
Շվեյցարիան
այս
պարագայում:
ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության առաջնահերթ ուղղություններից
մեկը
Հարավային
Կովկասում
ձգձգվող
հակամարտություններին
մասնակցող
կողմերի
միջև
երկխոսությանն
աջակցելը
կլինի:
Շվեյցարիան
կձգտի
իր
ներդրումն
ունենալ
ղարաբաղյան
հակամարտության
խաղաղ
կարգավորման
գործում`կասկածի
տակ
չդնելով
ԵԱՀԿ
Մինսկի
խմբի
հաստատված
ձևաչափը:
Իր
նախագահության
ընթացքում
Շվեյցարիան
ակնկալում
է
փոխգործակցություն
հաստատել
Հարավային
Կովկասում:
Վերջին
մի
քանի
ամիսներին
Շվեյցարիայի
դաշնային
խորհրդական
Դիդիե
Բուրկհալտերը
Շվեյցարիայի
նախագահության
գերակայություններն
է
ներկայացրել
ԵԱՀԿ
մասնակից
երկրների
բազմաթիվ
բարձրաստիճան
անձանց,
այդ
թվում`Թուրքիայի
արտգործնախարար
Ահմեդ
Դավութօղլուին,
ով
2013 հոկտեմբերի
10-ին
պաշտոնական
այցով
Բեռնում
է
գտնվել:
Հայաստանը և Շվեյցարիան սերտորեն համագործակցում են պաշտպանական
ոլորտում,
մասնավորապես`
Զինված
ուժերի
ժողովրդավարական
վերահսկողության
Ժնևի
կենտրոնի
(DCAF) և
Շվեյցարիայի
կողմից
կազմակերպված
ՙՄիջազգային
կապերի
կարողությունների
հզորացում՚
(CABIR) ծրագրի
շրջանակներում:
Ի՞նչ
տեսանելի
արդյունքների
մասին
այսօր
կարելի
է
խոսել:
Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնն
ստեղծվել
է
2000 թվականին
Շվեյցարիայի
կառավարության
նախաձեռնությամբ:
Այդ
կենտրոնը
միջազգային
հիմնադրամ
է,
որի
առաքելությունն
է`աջակցել
միջազգային
հանրությանն
անվտանգության
ոլորտում
բարեփոխումների
իրականացման
և
արդյունավետ
կառավարման
հասնելու
հարցում:
DCAF-ն
սերտորեն
համագործակցում
է
Երևանում
ԵԱՀԿ
Բյուրոյի
հետ
ժողովրդավարական
կառավարման,
պաշտպանական
ոլորտում
բարեփոխումների
հարցերի
շուրջ:
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին
գործերի
խորհրդարանական
հանձնաժողովի
հետ
համագործակցությունը`
հիմնված
2012 թ.
վերջին
ստորագրված
հուշագրի
վրա,
Երևանում
ԵԱՀԿ
Բյուրոյի
աջակցությամբ
թույլ
է
տվել
նախագծի
գծով
գործընկերներին
միջազգային
սեմինարներ,
խորհրդարանական
լսումներ
և
միջոցառումներ
անցկացնել
խորհրդարանական
վերահսկողության
առաջավոր
փորձի
բնագավառում
ներուժի
ավելացման,
անվտանգության
և
պաշտպանության
ոլորտում
մարդու
իրավունքների,
ոստիկանության
համակարգում
բարեփոխումների
շուրջ:
Նախատեսվում
է
նաև
խորհրդարանականների
կողմից
այցելություն
ռազմական
օբյեկտներ:
Արդեն
առաջընթաց
է
ձեռքբերվել Ռազմական ակադեմիայի ուսումնական ծրագրի բարեփոխման հարցում: Ավելին, DCAF-ն առաջարկել
է
տարբեր
մակարդակներով
պաշտպանական
կառավարման
ներուժի
ավելացմանն
ուղղված
մի
շարք
միջոցառումներ
անցկացնել:
Հայաստանում DCAF գործընկերներն են` Պաշտպանության
նախարարությունը,
Ազգային
ժողովը,
վերջերս
միացել
է
նաև
ՀՀ
Ոստիկանությունը:
ՙՄիջազգային կապերի կարողությունների հզորացում՚ (CABIR) ծրագիրը
տարածաշրջանում
շվեյցարական
համագործակցության
ևս
մեկ
առանցքային
տարր
է:
Նախագիծը
ֆինանսավորվում
է
Համագործակցության
և
զարգացման
շվեյցարական
գործակալության
/SDC/ կողմից
և
իրականացվում
է
տասներկու
տարվա
ընթացքում
Միջազգային
հարաբերությունների
և
զարգացման
ժնևյան
ինստիտուտի
կողմից:
Այս
նախագիծը
կարողացել
է
զգալի
ներդրում
ունենալ
Հարավային
Կովկասի
երերք
երկրներում
երիտասարդ
պետական
ծառայողների
ներուժի
զարգացման
գործում:
Արդեն
շուրջ
450 մարդ
ուսումնառություն
է
անցել
(140-ական
մարդ
Հայաստանից
ու
Ադրբեջանից
և
170-ը
Վրաստանից):
Հիշյալ նախագիծը Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ Շվեյցարիայի
բազմամյա
համագործակցության
լավ
օրինակ
է:
CABIR-ը
նպաստել
է
այդ
երկրներում
կառավարման
համակարգի
ամրապնդմանը`
տարածաշրջանային
և
միջազգային
ասպարեզում
վերջիններիս
արդյունավետ
ներկայացվածության
նպատակով,
ինչպես
նաև
ձգտել
է
բարձրացնել
հաշվետվողականությունը
և
թափանցիկությունը
պետական
գործերի
կառավարման
հարցում:
Դասընթացներ
են
անցկացվել
այնպիսի
թեմաներով,
ինչպես`
միջազգային
իրավունք,
միջազգային
էկոնոմիկա
և
բանակցությունների
վարման
մեթոդներ,
միջազգային
առևտրային
քաղաքականություն,
մարդու
հիմնարար
իրավունքներ
և
հումանիտար
իրավունք:
Մենք դեռևս հիշյալ երեք երկրում նման դասընթացների անցկացման անհրաժեշտություն ենք տեսնում:
Նախագծի
հաջորդ
փուլում
շեշտը
դրվելու
է
դասավանդողների
պատրաստման
վրա`
այդ
երեք
երկրներում
պետական
ծառայողների
մշտական
ուսուցման
նպատակով:
Ուսուցման
թեմաները
կորոշվեն
գործընկեր
երեք
երկրների
կառավարությունների
հետ
համատեղ:
Հարավային
Կովկասի
երեք
երկրների
և
Շվեյցարիայի
լավագույն
ակադեմիական
և
ուսումնական
հաստատությունների
հզոր
ցանցն
այդ
համագործակցության
հիմք
կծառայի: