Հայ  Рус  Eng
 Նորություններ

 Չորեքշաբթի, 4 Մայիսի 2016

Նաիրա Բադալյան

Հայտնի է, թե պատգամավորներից ով է դրամաշորթների զոհ դարձել

ԱԺ պատգամավորը, որի նկատմամբ դրամաշորթություն էր ծրագրվել, ԱրմԻնֆո-ի աղբյուրների համաձայն, Տիգրան Ուրիխանյանն է:

Ինչպես արդեն հաղորդվել է, ձերբակալվել են «analitik.am» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը, նրա օգնականն ու մամուլի ակումբի ղեկավարը: Ոստիկանության  հաղորդագրության համաձայն, «analitik.am» լրատվական կայքի տնօրենը պատգամավորի և նրա ընտանիքի վերաբերյալ կայքի նախկին ստահոդ հրապարակումները «չդադարեցնելու և հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով պահանջել էր յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ»: «Մայիսի 3-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ըստ նախնական պայմանավորվածության, ժամը 15-ի սահմաններում, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գործող սրճարաններից մեկում, շորթման առարկա հանդիսացող 300.000 դրամ գումարը վերցնելուց հետո փաստով կայքի տնօրենի օգնական, ինքը և մամուլի ակումբի ղեկավարը բռնվել և բերման է ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ:  Հայտնաբերվել և բերման է ենթարկվել նաև կայքի տնօրենը: Նրանք ձերբակալված են: Կատարվում է քննություն», - ասվում է ոստիկանության հաղորդագրությունում: 

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
1133
 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի