Շահագործման ներկայիս տեմպերով Հայաստանի ոսկու պահուստները կբավականացնեն 25-30 տարի: Այս մասին հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական
պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, Երևանում
ընթացող «Հայաստանի պատասխանատու լեռնահումքային արդյունաբերությունը. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով միջազգային կոնֆերանսում:
Նախարարը հավելել է նաև,
որ պղնձա-մոլիբդենային հանքանյութը կբավականացնի 100-120 տարի, իսկ արճիճի-ցինկի
հանքանյութը` 20-25 տարի: Նրա խոսքով, Հայստանում կա 37 մետաղական հանքավայր, որից
26-ն արդեն շահագործվում է:
Նախարարը
նշել է, որ հանրապետության ընդերքի մասին ընդունված նոր օրենսգիրքն ավելի խիստ
սոցիալական և բնապահպանական պահանջներ է ներկայացնում լեռնահումքային
ընկերություններին: Համաձայն գործող օրենսդրության, ընկերությունները պետք է
ներկայացնեն ոչ միայն շահագործման նախագիծը, այլ նաև հանքավայրի փակման պլանը: