Երևանում անցկացվել է Սիրիայի և սիրիական ժողովրդի հետ համերաշխության ակցիա: ՙՆախախորհրդարան՚ նախաձեռնության անդամները սեպտեմբերի 6-ին հավաքվել էին Երևանում Սիրիայի դեսպանատան առջեւ՝ աջակցություն հայտնելու Սիրիայի ժողովրդին։
ՙՆախախորհրդարանի՚ անդամներ Տիգրան Խզմալյանը եւ Գարեգին Չուգասզյանն ընթերցել են նախաձեռնության հայտարարությունը, որում իրենց աջակցությունն են հայտնել սիրիացիներին եւ ՀՀ իշխանություններից պահանջել են ապահովել սիրիահայերի անվտանգ տարհանումն ու տեղափոխումը Հայաստան, ապա հայրենիքում ապահովել նրանց բնակության համար անհրաժեշտ բոլոր պայմանները: ՙՆախախորհրդարանը դատապարտում է Սիրիայում ռազմաքաղաքակական իրավիճակի սրացմանն ուղղված քայլերը, իսկ հայությանը կոչ է անում գործել ազգային շահի գերակայության գիտակցմամբ եւ համազգային ինքնակազմակերպման միջոցով ապահովել սիրիահայության տարհանումը դեպի հայրենիք՚, - իր ելույթում ասել է Գարեգին Չուգասզյանը։ Ակցիայի մասնակիցները Սիրիայի դեսպանատան մոտ էին գնացել Հայաստանի դրոշներով եւ ՙNo war in Syria՚ գրությամբ պաստառով։
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Սիրիային ռազմական հարված հասցնելու մտադրության մասին: Այժմ նա սպասում է ԱՄՆ Կոնգրեսի հավանությանն այդ որոշմանը: