Ադրբեջանական կողմի բոլոր դիվերսիաներն ու հարձակումները
կկասեցվեն: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ
պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
«Հակառակորդի նպատակն ակնհայտ է. վնաս հասցնել մեր
զորքերին, ապակայունացնել իրավիճակը շփման գծում և դիվերսիաների օգնությամբ
տեղեկություններ ստանալ մեր ստորաբաժանումների տեղակայման մասին: Սակայն
հակառակորդի գործողությունները համարժեք պատասխան են ստանում մեր կողմից», - ասել
է Հակոբյանը: Ընդ որում նա դժվարացել է պատասխանել այն հարցին, թե ադրբեջանական
կողմն ինչու է հրադադարի ռեժիմը խախտում Օլիմպիական հրադադարի շրջանում:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները
կողմերին կոչ էին արել պահպանել հրադադարի ռեժիմը Սոչիի Օլիմպիական խաղերի
շրջանում: