Բաքվի միլիտարիստական հայտարարությունները պետք է դառնան
միջազգային հանրության ուշադրության առարկան: Այս մասին «Ազգային վերածնունդ»
կուսակցության պաշտոնական թերթի հետ հարցազրույցում հայտարարել է Արցախի
խորհրդարանի պատգամավոր, պատերազմի հերոս Վիտալի Բալասանյանը:
«Հարկավոր է ԵԱՀԿ Մինսկի
խմբի և այլ միջազգայնհ կառուցների շրջանակներում ստորագրել փաստաթուղթ, որը կբացառի
ուժի կիրառումը, քանի որ հատկապես այդ փաստաթուղթը կնպաստի հրադադարի ռեժիմի
ամրապնդմանը»,-նշել է նա: Բալասանյանը գտնում է, որ Հայասատանը և Արցախը մոտ
ապագայում պետք է ստորագրեն ռազմավարական միություն ստեղծելու մասին միջպետական
պայմանագիր:
Միաժամանակ,
քաղաքական գործիչն անընդունելի է համարում Մադրիդյան սկզբունքների կիրառումը,
որոնց շրջանակներում կարգավորվում է ղարաբաղյան հակամարտությունը: Նրա կարծիքով
դրանք վտանգավոր սկզբունքներ են, որոնք կարող են բարդություններ առաջացնել
բանակցային գործընթացում: «Անհրաժեշտ է մշակել նոր սկզբունքներ և Արցախը ներգրավել
բանակցային գործընթացին, որը կլինի Մինսկի խմբի կամ մեկ այլ ձևաչափի
շրջանակներում»,-ընդգծել է նա: Բալասանյանը կարևորել է Արցախի միջազգային
ճանաչումը` անվտանգության երաշխիքների մեխանիզմների ստեղծման համատեքստում: