Cascade
Consultants ընկերությունը ներկայումս մշակում է Հայաստանի շուկայի համար նորություն
հանդիսացող HR-մենեջմենտի մեթոդներ: այս
մասին հայտարարել է Հայաստանի HR-մենեջերների ասոցիացիայի նախագահ և Cascade
Consultants ընկերության ղեկավար Արփի Կարապետյանը, մեկնաբանելով ԱրմԻնֆո
գործակալության համապատասխան հարցը:
«Այս մեխանիզմները մշակվել են ամերիկյան Orofiles
ընկերության կողմից և քաջ հայտնի են 140 երկրներում: Այդ ընկերության պրոդուկտները
լավն են նրանով, որ ունիվերսալ են: Մենք այդ ընկերության հետ սկսել ենք աշխատել
2012 թվականից»,-տեղեկացրել է Ա.Կարապետյանը:
Նա նշել է, որ համագործակցության արդյունքում Cascade
Consultants ընկերության մոտ
ներկայումս առաջացել են հետաքրքիր նախագծեր, մասնավորապես, թիմակառավարման,
ընկերությունում լիդերների զարգացման, ռեկրուտինգի և անձնակազմի դիագնոստիկայի
գծով: «HR-պրոդուկտների այս տեսակները շատ լավ են աշխատում հայկական շուկայում:
Եթե պրոդուկտը տալիս է ցանկալի էֆֆեկտ, ապա արդյունքն ակնհայտ է, ընկերության
ղեկավարը կգնա նորամուծությունների, անկախ նրանից, թե ինչպիսին է նրա
ընկերությունը` հայկական կամ արտասահմանյան, զարգացած կամ չզարգացած»,-ընդգծել է
Ա.Կարապետյանը:
Նա նաև նշել է, որ
Հայաստանում HR ամենապահանջված պրոդուկտը ռեկրուտինգն է: Շատ վատ են աշխատում
անձնակազմի զարգացման և աշխատանքի արդյունքների գնահատման մեխանիզմները: «Դա
պայմանավորված է մեր հասարակության մշակույթով, բայց ես վստահ եմ, որ դա
ժամանակավոր երևույթ է և ակնկալում եմ, որ հաջորդ կոնֆերանսում մեր հաճախորդները,
օգտվելով նաև պրոդուկտների այս տեսակից, կնշեն, որ բավարարված են դրանք
արդյունքներից»,-եզրափակել է Ա.Կարապետյանը:
Նշենք, որ նոյեմբերի
22-23-ը Աղվերանում տեղի է ունեցել HR-մենեջերների գործունեության հիմնական
ուղղություններին վերաբերվող տարածաշրջանային 2-րդ կոնֆերանսը: Կոնֆերանսի
նպատակը տարածաշրջանի HR-մենեջերների միջև շփումների և փորձի փոխանակման միասնական
հարթակի ստեղծումն է, հետագայում մարդկային ռեսուրսների կառավարման միասնական
դպրոց ստեղծելու համար: Կոնֆերանսին
մասնակցել են Հայաստանի, Վրաստանի և այլ երկրների HR-մասնագետներ և մենեջերներ: Միջոցառման
կազմակերպիչն է Հայաստանի HR-մենեջերների ասոցիացիան, Cascade
Consultants խորհրդատվական
ընկերության հետ համատեղ: