Միասնական եւ բարձր մոտիվացիայով խաղալու դեպքում
Հայաստանի
ֆուտբոլի
ազգային
հավաքականն
ի
զորու
է
հաղթել
ցանկացած
մրցակցի:
Այդպիսի
կարծիք
է
հայտնել
Հայաստանի
ազգային
հավաքականի
գլխավոր
մարզիչ
Վարդան
Մինասյանը
ՀՖՖ
պաշտոնական
կայքում
զետեղված
հարցազրույցում:
Նշենք, որ Վարդան Մինասյանը, ում պայմանագրի ժամկետը Հայաստանի հավաքականի հետ լրանում է հոկտեմբերի 31-ին, նոր ընտրական
փուլում
հավաքականը
չի
գլխավորի:
Մարզչի
ասելով,
ինքը
նախընտրում
է
իր
գործուներության
այլ
շարունակություն`
ուսումնասիրելով
արտասահմանյան
մի
քանի
առաջարկություն:
ՙՄի բան հաստատ է` այս հավաքականն արդեն հասունացել է, անցած ցիկլից հետո գրեթե կայացել է, գիտի իր ուժեղ եւ թույլ կողմերը:2016 թվականի Եվրոպայի
առաջնության
ընտրական
փոլում
տղաների
շանսերը
գնահատելու
համար,
նախևառաջ,
պետք
է
նայել,
թե
ինչ
թիմերի
դեմ
է
խաղալու
Հայաստանի
հավաքականը:
Այսինքն,
պետք
է
սպասել
վիճակահանությանը:
Դրականն
այն
է,
որ
մասնակից
թիմերի
քանակն
ավելացել
է,
եւ
մեր
կարգի
հավաքականների
շանսերը՝
նույնպես:
Մնացածը
կախված
է
տարբեր
հանգամանքներից՚,
- ընդգծել
է
Մինասյանը:
ՙԵրբեմն
լսում
եմ
կարծիքներ,
ըստ
որոնց
ստեղծվում
է
տպավորություն,
որ
մեր
հավաքականը
խմբի
ֆավորիտն
էր
եւ
պարտավոր
էր
դուրս
գալ
խմբից,
բայց
եթե
ուշադիր
լինենք,
մեր
խմբում
բացի
Իտալիայից,
մնացած
բոլոր
թիմերն
էլ
հավասարազոր
էին
(բացառությամբ
Մալթայի),
եւ
մենք
գիտեինք,
որ
դժվար
պայքար
է
ընթանալու:
Եթե
մենք
լինեինք
Իտալիան
կամ
Գերմանիան,
ապա
մեր
խմբից
դուրս
չգալը
ձախողում
կլիներ,
բայց
մեր
պարագայում
այդպես
չէ:
Բացի
այդ,
ես
գտնում
եմ,
որ
բացի
Մալթայի
հետ
երևանյան
հանդիպումից
(այդ
խաղը մեզ համար կատարյալ ձախողում էր) մեր թիմը մնացած բոլոր խաղերում ցույց է տվել արժանի խաղ` չնայած նրան, որ որոշ խաղերում մենք ավելի շատ մտածում էինք ինչպես լրացնել բացակա ֆուտբոլիստների պակասը: Ընտրության
շատ
քիչ
տարբերակներ
ունեինք:
Վերջին
մի
քանի
խաղերում
մենք
ընդհանրապես
ստիպված
էինք
փոփոխություններ
կատարել
նույնիսկ
առաջին
խաղակեսում:
Բայց
եղան
նաև
դրական
բաներ:
Մեր
թիմը
զգալիորեն
բարելավեց
իր
վարկանիշը
եւ
հիմա
ՖԻՖԱ-ի դասակարգման
աղյուսակում
զբաղեցնում
է
իր
պատմության
մեջ
ամենաբարձր՝
38-րդ
տեղը:
Հետաքրքրությունը
մեր
ֆուտբոլիստների
նկատմամբ
աճել
է:
Հայաստանի
ազգային
հավաքականի
հետ
բոլորն
են
արդեն
հաշվի
են
նստում՚,
- ասել
է
գլխավոր
մարզիչը:
Հայաստանի
ֆուտբոլի
ազգային
հավաքականը
գերազանցել
է
սեփական
ռեկորդը
ՖԻՖԱ
նոր
վարկանշային
աղյուսակում`
687 միավորով
բարձրանալով
17 կետով
և
զբաղեցնելով
38-րդ
տեղը:
Ֆուտբոլի
աշխարհի
առաջնության
ընտրական
փուլի
վերջին
երկու
փուլերը Վարդան Մինասյանի սաներն ավարտել են Բուլղարիայի նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակով
և
իտալացիների
հետ
ոչ-ոքիյով`
2:2 հաշվով:
Հայաստանի կմասնակցի 2016 թվականի Եվրոպայի
առաջնության
ընտրական
փուլի
վիճակահանությանը
չորրորդ
կողովում,
որում
ընդգրկվել
են
Լեհաստանը,
Շոտլանդիան,
Ֆինլանդիան,
Լատվիան,
Ուեյսը,
Բուլղարիան,
Էստոնիան
և
Իսլանդիան:
Ընտրական
փուլի
վիճակահանությունը
տեղի
կունենա
2014 թվականի փետրվարի 23-ին Նիցայում, իսկ ընտրական փուլը կսկսվի նույն տարվա սեպտեմբերին: