«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա
հեռուստամարաթոնի արդյունքում նոյեմբերի 27-ի ժամը 20:00-ից մինչև նոյեմբերի 28-ի
08:00-ն հավաքվել է շուրջ 12 399 550 դոլար:
Արևմտահայերի նվիրատվությունները կազմել են շուրջ 3,3
մլն դոլար: 1 մլն դոլար փոխանցել է «Vallex group» ընկերությունը, 500 հազար
դոլար` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Ուշագրավ է, որ արտասահմանից
նվիրատվություններ էին անում, հիմնականում, մասնավոր անձինք, մինչդեռ Հայաստանից
նվիրատվություններ էին ստացվում, հիմնականում, պետական հաստատություններից,
հիվանդանոցներից, դպրոցներից, տեղական ինքնակառավարման մարմիններից, բուհերից:
Հավաքված միջոցները կուղղորդվեն Հայաստանի Տավուշի մարզի
զարգացմանը, Արցախում համայնքային կենտրոնների կառուցմանը, սիրիահայերին
աջակցությանը, 116 կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղուշինարարության
ավարտին, որը Հայաստանը կապում է ԼՂՀ հետ:
Նշենք, որ նախորդ տարվա հեռուստամարաթոնի ընթացքում
հավաքվել էր 22,661 մլն դոլար, որից 12,35 մլն դոլար` Ռուսաստանից:
«Հայաստան»
համահայկական հիմնադրամն ստեղծվել է 1992 թվականին: Դրա հիմնական խնդիրը
համազգային նախագծերի իրագործումն է: 21 տարվա ընթացքում հիմնադրամն իրագործել է
Հայաստանի և ԼՂՀ զարգացմանը նպատակաուղղված 236 մլն դոլարի ծրագրեր: