Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երեթշաբթի, 24 Նոյեմբերի 2015

Ստեփանյան Դավիթ

Ալեքսեյ Կուզնեցով: Այն ինչ «անթույլատրելի» է Ուկրաինային և Բելառուսին, կարող է «թույլատրելի» լինել Հայաստանին

 Այն ինչ «անթույլատրելի» է Ուկրաինային և Բելառուսին, կարող է «թույլատրելի» լինել Հայաստանին

ԵԱՏՄ ստեղծումը պայմանավորված էր հետխորհրդային տարածաշրջանը «շրջապատող» ինտեգրացիոն նախագծերի նկատմամբ Մոսկվայի իրավիճակային կողմնորոշումով, թե՞ դա, իրականում, ընդամենը զուտ տնտեսական նախագիծ է:

 

Տարածաշրջանային ինտեգրումը բոլորովին էլ ձեռնտու չէ հզոր նավթագազային և հումքային հատված ունեցող երկրներին: ԵԱՏՄ-ին ինտեգրվելը ձեռնտու է անգամ համեմատաբար զարգացած վերամշակող արդյունաբերություն ունեցող երկրներին: Այլ խոսքով, ԵԱՏՄ ինտեգրումից պետք է շահեն Բելառուսն ու Հայաստանը: Իսկ Ռուսաստանի պարագայում ինտեգրման գործընթացներին ձգտելը, ավելի շուտ, նրա արձագանքն էր տնտեսական ասպեկտների գլոբալ կարգավորման ճգնաժամին, առաջին հերթին, Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ): Ռուսաստանը 17 տարի կորցրեց ԱՀԿ-ին անդամակցելու համար և ներկա դրությամբ դեռ չի հասցրել դրանից ստանալ որևէ առավելություն: Իսկ դա հնարավոր դարձավ, առաջին հերթին, այն պատճառով, որ ամերիկացիներն սկսեցին զարգացնալ այլընտրանքային, մակրոտարածաշրջանային ինտեգրացիոն նախագծեր: Դա Տրանսխաղաղօվկիանոսյան և Տրանսատլանտյան գործընկերություններն են: Առայժմ դրանք չեն գործում, բայց Տրանսխաղաղօվկիանոսյանը շատ մոտ է դրան, իսկ Տրանսատլանտյանը կարող է գործել մեր իմացածից էլ բավականին արագ: Չինաստանն արդեն դրան արձագանքել է «Մետաքսի ճանապարհով», շարունակելով ASIAN+6 երկխոսության զարգացումը: Եվ այդ լույսի տակ Ռուսաստանը պետք է իր հարևաներին նույնպես առաջարկեր նման նախագծեր, ինտեգրացիոն խմբավորումների զարգացման ճանապարհով իր բավականին համեստ տեղն ընդլայնելու համար: Տնտեսական առումով, այդ ինտեգրումից Ռուսաստանը կստանա բավականին համեստ դիվիդենտներ: Այլ խոսքով, հաշվի առնելով նրա հսկայական չափերը, Ռուսատանի շուկայի աճն, օբյեկտիվորեն, կլինի գրեթե զրոյական: Օրինակ, Հայաստանն ազատ մուտք է ստանում դեպի Ռուսաստանի բազմամիլիոն շուկան, իսկ Ռուսաստանը, ընդհանուր առամբ, արդեն ներկա էր հայաստանյան շուկայում:

See more...

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
5518
 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի