ՙՈսկե ծիրան՚ 10-րդ միջազգային կինոփառատոնում կներկայացվի 200 ֆիլմ, որոնցից 90-ը ներառված է մրցութային ծրագրում, հաղորդել է փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը հունիսի 14-ի մամուլի ասուլիսում:
Ասուլիսի բանախոսներն էին Միքայել Ստամբոլցյանը (ՙՈսկե ծիրան՚ Երևանի ՄԿՓ ծրագրերի տնօրեն), Արա Խանջյանը (ՙՈսկե ծիրան՚ Երևանի ՄԿՓ փոխտնօրեն), Արամ Շահբազյանը (կինոռեժիսոր, ՙԿորիզ՚ կարճամետրաժ ֆիլմերի ծրագրի ղեկավար) և Րաֆֆի Մովսիսյանը (կինոքննադատ, Հայկական համայնապատկեր մրցութային ծրագրի ղեկավար):
Այս տարի ֆիլմերի ծրագիրն ավանդաբար կպահպանի չորս մրցույթները: Մրցույթում ընդգրկված ֆիլմերը կներկայացվեն համապատասխանաբար Խաղարկային, Վավերագրական, Հայկական համայնապատկեր և ՙԿորիզ՚ (կարճամետրաժ ֆիլմերի) անվանակարգերում:
Խոսելով փառատոնի հանդեպ տարեցտարի աճող հետաքրքրության և ներկայացված հայտերի մեծ թվի մասին (ավելի քան 1200 հայտ` շուրջ 96 երկրից)` Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ մրցութային ծրագրում ընդգրկվել են միայն մոտ 90-ը: Արամ Շահբազյանը, ներկայացնելով «Կորիզե կարճամետրաժ ֆիլմերի մրցույթը, նշեց, որ այս ծրագիրը ներառում է հիմնականում երիտասարդ ռեժիսորների ֆիլմեր և հրաշալի հնարավորություն է հայ երիտասարդների համար ծանոթանալու աշխարհում իրենց հասակակիցների գործերին: Արա Խանջյանն էլ իր հերթին նշեց, որ վավերագրական մրցույթի ֆիլմերի ընտրության գործում մեծ է եղել երիտասարդ կինոքննադատների մասնակցությունը: Հայկական համայնապատկեր մրցույթի ծրագիրը ներկայացրեց կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը: Բանախոսները ներկայացրին նաև այս տարվա ժյուրիի անդամներին:
Խաղարկային մրցույթում ներկայացված են ՙ11 հանդիպում հորս հետ՚ (ռեժ. ` Նիկոս Կորնիլիոս, Հունաստան, 2012թ.), ՙԵրկար, երջանիկ կյանք՚ (ռեժ.` Բորիս Խլեբնիկով, Ռուսաստան, 2013թ.), ՙՍոսկ կյանք՚ (ռեժ.` Սանհուն Փարկ, Կորեայի հանրապետություն, 2012թ.), ՙՇրջաններ՚ (ռեժ.`Սրդան Գոլուբովիչ, Սերբիա, 2013թ.), ՙԻմ մարդասպան շունը՚ (ռեժ.` Միրա Ֆորնայ, Սլովակիա/Չեխիայի հանրապետություն, 2013թ.), ՙՓարվիզ՚ (ռեժ.`Մաջիդ Բարզեգար, Իրան, 2012թ.), ՙՀինգերորդ եղանակ՚, (ռեժ.` Պիտեր Բրոսենս/Ջեսիկա Վուդուորթ, Բելգիա/Ֆրանսիա/Նիդերլանդներ, 2012թ.), ՙԼուսանկարը՚ (ռեժ.` Մաչեյ Ադամեկ, Լեհաստան/Գերմանիա/Հունգարիա, 2012թ.), ՙՁայն լռության՚ (The Voice of Silence), ռեժ.` Վիգեն Չալդրանյան, (Հայաստան, 2013թ.), ՙRendez-Vous Կիրունայում՚, (Rendez-Vous In Kiruna), ռեժ.`Աննա Նովիոն, (Ֆրանսիա, 2013թ.)
ՙՀերոին՚, (Heroin), ռեժ.` Ռենե Հոուեն, (Հոլանդիա, 2013թ.):
Վավերագրական մրցույթում կներկայացվեն հետևյալ ֆիլմերը.
ՙԱշխարհ, որ մերը չէ՚, (ռեժ.`Մահդի Ֆլեյֆել, Մեծ Բրիտանիա, 2012թ.)
ՙԵրկու հոգու միջև՚, ռեժ.`Լորանս Պերիգո, Շվեյցարիա, 2012թ.)
ՙԱրյունակից եղբայր՚ (Blood Brother), ռեժ.` Սթիվ Հուվեր, (ԱՄՆ, 2012թ.)
ՙՉար… անտերունչ կղզին՚ (Char - The No-Man's Island), ռեժ.` Սուրավ Սարանգի, (Հնդկաստան, 2012թ.)
ՙՁուկիայի եզը՚ (Dzukija's Bull) ռեժ.` Լինաս Միկուտա, (Լիտվա, 2013թ.)
Leviathan, ռեժ.` Վերենա Պարավել, Լուսիեն Կաստենգ-Թեյլոր, (Մեծ Բրիտանիա/Ֆրանսիա/ԱՄՆ, 2012թ.)
ՙՔայլի'ր, քայլի'ր, ձախով՚, (March, March With Your Left!), ռեժ.` Եվգենյա Մոնտանյա Իբանյես, (Ռուսաստան, 2012թ.)
ՙԻմ Աֆղանստան. կյանքն արգելված գոտում՚ (My Afghanistan - Life in the Forbidden Zone), ռեժ.` Նագիբ Խայա, (Դանիա, 2012թ.)
ՙՍև ծովի վերջին ծովահենները՚ (The Last Black Sea Pirates), ռեժ.` Սվետոսլավ Ստոյանով, (Բուլղարիա, 2013թ.)
ՙԱմեն ինչ անհետացնող մեքենան՚ (The Machine Which Makes everything Disappear), ռեժ.` Թինաթին Գուրչիանի, (Վրաստան/Գերմանիա, 2012թ.)
ՙՍպասարան՚ (The Waiting Point) ռեժ.`Մաշա Դրնդիչ, (Խորվաթիա, 2013թ.)
Հայկական համայնապատկեր ծրագրում կներկայացվեն 23 խաղարկային, վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր: Մասնավորապես.
ՙԲոլորս միասին հիմա՚, ռեժ.`Ալեքսանդր Տավիցիան-Միրեցկի, (ԱՄՆ, 2012թ.)
ՙԲոլորը մեկնել են՚, ռեժ.` Գիորգի Փարաջանով, (Վրաստան)
ՙԱյդ ես չեմ՚, ռեժ.`Մարիա Սահակյան, (Հայաստան, 2013թ.)
ՙԱյնտեղի մարդիկ՚, ռեժ.` Հայկ Կարապետյան, (Լատվիա, 2012թ.)
ՙԹափառում՚, ռեժ.` Արշալույս Հարությունյան, (Հայաստան, 2011թ.)
ՙՋրից հետո ավազ է մնում՚ (After Water There Is Sand) ռեժ.` Սարո Վարժապետյան, (Հայաստան, 2011թ.)
ՙԱլխաս և Ջուլիետ՚ (Alkchas and Juliet), ռեժ.` Աշոտ Քեշիշյան, (Ռուսաստան, 2013թ.)
ՙԸնդհատված մանկություն՚ (Broken Childhood), ռեժ.` Ջիվան Ավետիսյան (Հայաստան, 2013թ.)
ՙԿորած հորիզոններ՚ (Lost Horizons) ռեժ.` Առնո Խայաջանյան (Ֆրանսիա, 2012թ.)
ՙՆերեյշա՚ (Nereysha) ռեժ.` Սերգո Ուստյան ( Հայաստան)
ՙՍպիտակ գառան երազը՚ (White Lamb’s Dream), ռեժ.` Հրանտ Վարդանյան (Հայաստան, 2013թ.)
ՙԽավարում՚ (Eclipse), ռեժ.` Արշալույս Հարությունյան (Հայաստան, 2013թ.)
ՙԻդան այստեղ է՚ (Ida is Here), ռեժ.` Էմիլ Մկրտչյան (Շվեդիա, 2013թ.)
Մարաթոն (Marathon), ռեժ.` Հարութ Շատյան, (Հայաստան, 2013թ.)
ՙՀայկական արձագանքներ. Մաս երեք՚ (Armenian Echoes Part Three) ռեժ.` Հակոբ Գուդսուզյան, (Կանադա, 2012թ.)
ՙԷմբերս՚ (Embers), ռեժ.` Թամարա Ստեփանյան (Հայաստան/Լիբանան/Քաթար, 2012թ)
ՙԲավական՚ (Enough), ռեժ.`Ադրինե Գրիգորյան (Հայաստան)
ՙՍտեղծագործելու բանաձև՚ (Create a Formula), ռեժ.` Նիկոլայ Դավթյան (Հայաստան, 2011թ.)
ՙՀայրը՚ (Father) ռեժ.` Մարատ Սարգսյան, (Լիտվա, 2012թ.)
ՙՀողի կանչը՚ (Figure of Armen), ռեժ.` Մառլեն Էդոյան, (Կանադա, 2012թ.)
ՙՊեպիտո՚ (Pepitto), ռեժ.` Գուրգեն Ջանիբեկյան (Հայաստան, 2013թ.)
ՙՍարոյանլենդ՚ (SaroyanLand), ռեժ.` Լուսին Դինք (Թուրքիա/Հայաստան/Ֆրանսիա, 2013թ.)
ՙՎ…, այսինքն` Վեռնյոյ՚ (V… For Verneuil), ռեժ.` Արտո Փեհլիվանյան (Ֆրանսիա, 2013թ.)