Ամերիաբանկն ակտիվների գծով ամրապնդել է առաջատարի իր
դիրքերը, 2013 թվականին արձանագրելով մոտ 30% աճ մինչև 315.1 մլրդ դրամ, վարկային պորտֆելի 20 տոկոսանոց աճի շնորհիվ: Ըստ բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվությունների, հաճախորդներին տրամադրվաշ վարկերի և այլ
փոխատվությունների ծավալը (ներառյալ լիզինգը) 2014 թվականի հունվարի 1-ին կազմել է 1 172.6 մլրդ դրամ, որտեղ լիզինգի մասնաբաժինը կազմել է 2.7 մլրդ դրամ: Ֆակտորինգային գործարքների ծավալը
2013 թվականին աճել է ավելի քան 2 անգամ, մինչև 3.6 մլրդ.դրամ:
Ակտիվությունը վարկային շուկայում բանկի հնարավորություն է տվել մեկ տարում ավելացնել հաշվեկշռի եկամտային մասը 13,7 % - ով, մինչև 27,7 մլրդ դրամ: Սակայն, ընդհանուր ծախսերի ավելի էական աճի պատճառով`19.3 % , մինչև 20.1 մլրդ դրամ, զուտ շահույթը մեկ տարվա ընթացքում ավելացել է ընդամենը 2 %, մինչև 6.2 մլրդ դրամ, ինչը, այնուամենայնիվ, թույլ է տվել ամրապնդվել առաջատարների եռյակում:
Ընդհանուր պարտավորություններով նույնպես Ամերիաբանկն զբաղեցնում է առաջին տեղը, ավելացնելով դրանց ծավալը 2013 թվականին` 32,6 %, մինչև 276,2 մլրդ դրամ: Դրանց կառուցվածքով պարտավորությունները հաճախորդների հանդեպ
հունվարի 1-ին կազմել են 1 169.9 մլրդ դրամ (առաջին դիրքը շուկայում), տարեկան աճը`34.5%, իսկ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հՆդեպ պարտավորությունները` 23,8 %, մինչև 87.3 մլրդ դրամ:
Ամերիաբանկի ընդհանուր եկամուտների կառուցվածքում տոկոսային եկամուտները
2013 թվականի արդյունքներով կազմել են 22.8 մլրդ դրամ, տարեկան աճը`10.1 %, իսկ կոմիսիոն եկամուտները`
23.5 %, մինչև 2,1 մլրդ դրամ: Իսկ ծախսերի ընդհանուր կառուցվածքում տոկոսային ծախսերն ավելացել են տարվա կտրվածքով`15.6
%, մինչև 11.1 մլրդ դրամ, իսկ կոմիսիոն ծախսերը նվազել են 34.5 %, մինչև 413.5 մլն դրամ:
Ամերիաբանկի ընդհանուր կապիտալը
2014 թվականի հունվար 1-ին կազմել է 38.8 մլրդ դրամ (տարեկան աճը`5.5 %), կանոնադրական կապիտալը մնացել է անփոփոխ`25.4 մլրդ դրամ: Ընդհոնուր կապիտալի գծով բանկը չորրորդ տեղում է,
իսկ կանոնադրական կապիտալի` երկրորդ տեղում: Ընդհանուր կապիտալի կառուցվածքում բանկը
հաշվետու տարում զգալիորեն ավելացրել է վերագնահատման պահուստը`
գրեթե 10 անգամ, մինչև 417.5 մլն դրամ, իսկ կուտակված շահույթն աճել է 14,7 %, մինչև 12,9 մլրդ դրամ (հինգերորդ տեղը շուկայում):
Նշենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ - ն ունիվերսալ բանկ է և մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` բանկային ամբողջական փաթեթի
տեսքով: 2011 թվականի նոյեմբերից բանկի մաժորիտար բաժնետերն է Ameria Group CY ՍՊԸ-ն` 99,99 %: