ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը չի թաքցնում, որ ձկան անօրինական վաճառքի դեմ պայքարի հարցում եղել են բացթողումներ:
Դեկտեմբերի 23-ին կայացած տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում նախարարը նշել է, որ ներկայումս կա «լուրջ որսագողություն»: «Շուկայում և փողոցներում ակնհայտորեն վաճառվում է սիգ, որի որսն արգելված է: Մեր ռեսուրսները բավարար չեն: Միայն ոստիկանական մեթոդներով մենք չենք կարող ազդել այդ երևույթի վրա»,-ասել է նա:
Ինչպես նշվել է, որ ձկան արդյունաբերական պաշարների մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ Սևանը 2 տարով կփակվի ձկնորսության համար:
2015 թվականի տվյալներով, սիգի պաշարները Սևանա լճում կազմում 400-450 տոննա: Անցյալ տարի այս ցուցանիշը կազմում էր 300 տոննա: Ի դեպ, չնայած սիգի որսի օրենսդրական արգելքին, այս ձկնատեսակը բացայատ կերպով, արկղերով, վաճառվում է շուկաներում, ինչի մասին բազմիցս լուսաբանվել է ԶԼՄ-ներում:
Սիգի առավելագույն պաշարները Սևանում արձանագրվել է 1988, 1989 և 1990 թվականներին, կազմելով 28-30 հազար տոննա: Այսպիսով, անցյալ 20 տարիներին այս ձկնատեսակի պաշարները Սևանում զգալիորեն պակասել են: Փորձագետները բազմիցս նշել են, որ ստեղծված իրավիճակի պատճառն, առաջին հերթին, ձկնորսության չափազանց մեծ ծավալներն են, ինչպես նաև այն, որ սիգը հաճախ վաճառվում է նույնիսկ ձվադրման փուլում: