ՀՀ Կենտրոնական
բանկի Խորհուրդը «Անելիք Բանկ» ՓԲԸ-ին «ԱՎԵՐՍ» («AVERS») և «Սիգ Մանի Տրանսֆեր» արտասահմանյան վճարահաշվարկային
համակարգերում մասնակցության թույլտվություն է տրամադրել, իսկ «ՎԻԷԼՎԻ ՍԵՆԹՐ»
ՍՊԸ-ին՝ արտարժույթի առուվաճառքի լիցենզիա: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի
ծառայությունից, որոշումն ընդունվել է Կենտրոնական բանկի խորհրդի մարտի 25-ի
նիստում:
Հիշեցնենք, որ Անելիք Բանկն աշխատում է Anelik
միջազգային դրամական փոխանցումների փոխկապակցված համակարգի, ինչպես նաև MoneyGram
և Intel Express համակարգերի հետ: Բանկի միակ սեփականատերն է Լիբանանի Credit Bank
SAL-ը, որն իր բաժնեմասը 2013 թվականի IV եռամսյակում 89,95 % - ից հասցրեց մինչև
100%-ի:
Նշենք, որ Sigue Money Transfer համակարգն ստեղծվել է 1996 թվականին, Coinstar
Money Transfer и
GroupEx առաջատար ընկերությունների
միավորման արդյունքում: 2011 թվականի հունիսին Sigue կորպորացիան ձեռք բերեց
CMT-ն: Այսօր Sigue-ն հանդիսանում է տրանսֆերտային ծառայությունների խոշորագույն
մատուցող և դրամական փոխանցումների ոլորտի հինգ առաջատարներից մեկը: Ներկայումս
ընկերությունը ներկայացվեծ է 145 երկրներում, ավելի քան 56 հազար գրասենյակներով և
իր օպերատիվ կենտրոններն ունի ԱՄՆ-ում, Մեքսիայում և Կանադայում: