Ադրբեջանի երկու քաղաքացիներ հունիսի 7-ին Սյունիքի մարզում, Սիսիանի մոտ, հատել են Հայաստանի սահմանը և այցելել ենՄուրզուխ գյուղ: Այս մասին են գրում ադրբեջանական լրատվամիջոցները:
Ինչպես հաղորդում է 1news.az-ը, Մահիրը և Ֆազիլը հատել են սահմանը, որպեսզի այցելեն ինչ-որ ՙԳիրխլյար՚ անունով սրբավայր, որը գտնվում է այդ գյուղում: Կայքը տեղադրել է նաև տեսանյութ, որում երկու մարդ աղոթում են լեռնային տեղանքում: Սակայն, տեսանյութից հստակ չի երևում, թե որտեղ է գտնվում այդ վայրը: Ինչպես հաղորդել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, նրանք ուսումնադրել են տեսանյութը, և ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունն այն մասին, որ այն նկարահանվել է հայկական տարածքում, չեն համապատասխանում իրականությանը: