ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ՀՀ
նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գտնում է, որ Հայաստանի Մաքսային Միոթյանն
անդամակցելու հարցը պետք է դրվի հանրաքվեի: ՙՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է
խիզախություն ունենա և Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու հարցը դնի
հանրաքվեի՚,-հայտարարել է Բագրատյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում: Նա նշել
է, որ հանրաքվեն Մաքսային միությանն անդամակցելու միակ լեգիտիմ ճանապարհն է, որը
դրան կհաղորդի ուժ և նշանակություն:
Ըստ Բագրատյանի, եթե Հայաստանը չսկսեր բանակցությունները
Եվրոպայի հետ ասոցացված անդամության վերաբերյալ, ապա այսօր ստիպված չէր լինի
ընդգրկվել ՄՄ-ին: ՙՀայաստանին ձեռնտու չէ ՄՄ-ին ընդգրկվելը, քանի որ ՄՄ-ի
զարգացման հեռանկարները շատ սահմանափակ են: Իսկ խուսափել ՄՄ-ին անդամակցելուց
հանրապետությունն այլևս չի կարող, սակայն հնարավորություն ունի նվազեցնել
բացասական հետևանքները: Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է որպես նախապայման
նշել, որ ՄՄ-ին անդամակցելուց հետո առաջիկա 5-7 տարիներին, կամ մինչև Հայաստանի
տնտեսության վերջնական ադապտացումը, պետք է գործեն ներկայիս մաքսային
տուրքերը՚,-նկատել է Բագրատյանը:
Երկրորդ պայմանը պետք է լինի էներգակիրների արտահանողների և
ներմուծողների անդամակցության բացասական արդյունքի չեզոքացումը: ՙՄՄ-ի երեք
անդամ-երկրներից երկուսը հանդիսանում են էներգակիրների խոշորագույն արտահանողներ,
իսկ մեկը` ներմուծող, որոնց շահերի բախումն անխուսափելի է: Եվ պետք չէ ջայլամի նման գլուխը թաքցնել
ավազների մեջ, քանի որ էներգակիրների սակագների քառապատիկ բարձրացման պրոբլեմը
կվերաբերվի նաև մեզ՚,-ընդգծել է Բագրատյանը:
Երրորդ պրոբլեմը, որը կարող է առաջիկա մի քանի տարիներին
ծառանալ Հայաստանի առջև, և ինչի շուրջ անհրաժեշտ է պայմանավորվել, դա ռուբլու
գոտու ստեղծումն է: ՙՄաքսային միությունը ենթադրում է ռուբլու գոտի, իսկ նույն
պրոդուկտի, տվյալ պարագայում էներգալիրների, արտահանող և ներմուծող երկրների
գտնվելը միասնական արժութային գոտում, կբերի տնտեսական ճգնաժամի՚,-նշել է
Բագրատյանը: Այլ խոսքերով, Հայաստանը մուտք կգործի մի դժվարին փուլ, որը
Ռուսաստանի հետ լուրջ աշխատանքներ է պահանջում, սակայն, գործող իշխանությունները
դրան բացարձակապես պատրաստ չեն, գտնում է նա:
Ընդդիմադիրը նաև հիշեցրել է, որ փետրվարի նախագահական
ընտրութուններին ինքը միակ թեկնածուն էր, որը հայտարարեց, որ Հայաստանը չպետք է
ընդգրկվի ոչ ՄՄ-ին, և ոչ էլ ԵՄ-ին: ՙԵս բազմաթիվ անգամ հայտարարում էի, որ եթե
Հայաստանը ձգտի դառնալ ԵՄ ասոցացված անդամ, ապա նրան, բառացիորեն, քարշ կտան դեպի
ՄՄ, քանի որ Հայաստանի անվտանգությունը գտնվում է Ռուսաստանի ձեռքում՚,-ընդգծել է
Բագրատյանը: Նա նշել է, որ Եվրոպան չպետք է նախապես ասեր, որ Հայաստանի տարածքում
տեղակայված են ռուսական ռազմական բազաները, և ստորագրելով ասոցացման համաձայնագիրը,
երկիրն իր վրա կվերցնի ռուսների զայրույթը: Ըստ պատգամավորի, իրադարձությունները
զարգացան հետևյալ ձևով, Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումներ չկային
մինչև մայիսի 2013 թվականի 26-ը: ՙՄինչ այդ ռուսները լուռ հետևում էին Հայաստանի
գործողություններին, իսկ Հայաստանում սխալ տպավորություն էր ձևավորվում, որ ՙմի
փոքր կփնթփնթան ու ամեն ինչ կանցնի՚: Այդ հետաքրքրաշարժ ՙֆրազն՚ ինձ ուղղեց ԱԺ
արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար, հանրապետական Արտակ
Զաքարյանը, երբ մայիսի վերջին, լինելով Եվրոնեսթի կազմում, ու միաժամանակ
հանրապետականների հետ աշխատելով ասոցացման համաձայնագրի վրա, ես նրան հարցրեցի.
ՙՀամաձայնեցվա±ծ է արդյոք փաստաթուղթը Ռուսաստանի, մի երկրի հետ, որը Հայաստանում
ունի ռազմական բազաներ՚,-նշել է Բագրատյանը: