ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը քննադատել է Բաց հասարակության ինստիտուտի`կրթության ոլորտին առնչվող ուսումնասիրությունը, որում, մասնավորապես, նշվում է, որ Հայաստանի կրթության ոլորտում որակի խնդիր կա:
Նախօրեին Աղվերանում սեմինարի ընթացքում նախարարը մատնանշել է հիշյալ ուսումնասիրության սուբյեկտիվությունը, ինչպես նաև որոշ չափով պրոֆեսիոնալիզմի բացակայությունը: Ընդունելով, որ քննադատության մի մասը տեղին էր`Աշոտյանը միաժամանակ նշել է, որ ուսումնասիրության հեղինակները խտացնում են գույները: Նրա խոսքով, ցանկության դեպքում նույն գնահատականները կարելի է տալ այլ, այդ թվում`եվրոպական երկրների առնչությամբ:
Աշոտյանը հիշեցրել է, որ 2012 թ. Հայաստանն ստանձնել է Բոլոնյան գործընթացի քարտուղարությունը, ինչը կրթական բարեփոխումների իրականացման լավագույն ապացույցն է:
Ավելացնենք, որ ՙԹափանցիկությունը և հաշվետվողականությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կարևորագույն սկզբունքներ՚ սեմինարը տեղի է ունեցել նոյեմբերի 15- 17-ն Աղվերանում: