Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը Թուրքիան երբեք չի մասնակցի: Համենայն դեպս, չորրորդ միջնորդը դառնալու վերջինիս բոլոր ճիգերն անխուսափելիորեն կբախվեն Երևանի դիմադրությանը և անհամաձայնությանը, այսօր լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
'
ՙՄիջնորդ լինել Թուրքիան չի կարող այն պարզ պատճառով, որ այդ երկիրն Ադրբեջանի դիրքորոշումները պաշտպանող շահագրգիռ երկիր է: Երևանը երբեք չի համաձայնի դրան:
Բացի այդ, այդ հարցում Հայաստանը պետք է հաշվի առնի նաև Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը: Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ պայմանավորվածություն չի կարող լինել, քանի դեռ դրան համաձայնությունը չի տվել Արցախը: Եվ բանակցային գործընթացի տրամաբանությունը վկայում է, որ վաղ թե ուշ Երևանի տեղը բանակցությունների սեղանի շուրջ կզբաղեցնի Ստեփանակերտը՚,- ընդգծել է Սաֆրաստյանը: