Յուրաքանչյուր
հետխորհրդային երկիր պետք է օրինակ վերցնի Ուկրաինայից: Նման կարծիք է այսօր
կայացած մամուլի ասուլիսում արտահայտել հայ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Նա ընդգծել է, որ Մայդանում այրվող անվադողերը միայն մի
բան կարող են նշանակել, որ այրվում էին Վլադիմիր Պուտինի իմպերիալիստական
ձգտումները: Քաղաքագետը գտնում է, որ Ուկրաինայում տեղի ունեցածը քրեա-օլիգարխիկ
ռեժիմների դեմ պայքարի ազդանշան էր նաև նախկին ԽՍՀՄ մյուս երկրների համար:
Իր հերթին, մյուս քաղաքագետը` Էդգար Վարդանյանն ընդգծել
է, որ Ուկրաինայում տեղի ունեցած քաղաքացիական դիմադրության ընթացքում, հակառակակ
Կրեմլի հսկողության տակ գտնվող պաշտոնական մամուլի պնդումներին, բռնության ոչ մի
ակտ չի արձանագրվել: Այդ գործողությունները, շարունակել է նա, կրել եմ խաղաղ
բնույթ, իսկ ագրեսիա սկսել է արտահայտվել միայն իշխանության գործողութոյւններին ի
պատասխան: «Ոկրաինացի ժողովուրդն ապստամբեց կառավարության դեմ, որը սահմանափակում
էր նրա իրավունքները»,-նշել է քաղաքագետը, ընդգծելով, որ ժողովրդի կամքի
արտահայտությունը հեռու էր որևէ անձնական շահերից: Նրանք միավորվեցին, որպեսզի
ասեն` «այո» եվրաինտեգրմանը, հավելել է նա:
Քաղաքագետները համակարծիք են, որ Ուկրաինայի օրինակը կարող է վարակիչ լինել ԱՊՀ մյուս
երկրների համար: «Ուկրաինայի այդպիսի հզոր դիմադրությունից հետո Եվրասական
միությունը չի կարող ունենալ ապագա»,-հայտարարել է Վարդանյանը:
Հիշեցնենք,
որ 2012 թվականի փետրվարին քննարկվել են Ուրաինայի և ԵՄ միջև ասոցացման
համաձայնագրի ստորագրման հեռանկարները, ինչն արժանացավ ուկրաինացիների
աջակցությանը, բայց Մոսկվայի կտրուկ դիմադրությունը: 2013 թվականի նոյեմբերի 21-ին
Ուկրաինայի կառավարությունը հայտարարեց եվրաինտեգրման գործընթացը կասեցնելու
մասին` «ենլելով ազգային անվտանգության շահերից», որին հետևեցին բազմահազարանոց հանրահավաքները
Կիևի կենտրոնում: Իրավիճակն էլ ավելի սրվեց, երբ 2014 թվականի սկզբին երկրի
խորհրդարանը սահմանափակեց խոսքի և ժողովների ազատությունները: Դրանից հետո Կիևի
կենտրոնում տեղի ունեցան բախումներ, որոնք էլ բերեցին Վիկտոր Յանուկովիչի ռեժիմի
փլուզմանը, ով ներկայումս գտնվում է երկիրի ժամանակավոր իշխանությունների կողմից
հայտարարված հետախուզման մեջ: