Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ դատախազ Արթուր Դավթյանը 13-ական տարվա ազատազրկում և 100-հազարական դրամ տուգանք է պահանջել ՙՀարսնաքարի՚ գործով վեց ամբաստանյալների համար:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող ՙՀարսնաքար՚ ռեստորանում դաժան ծեծից 12 օր անց` հունիսի 29-ին, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել ռազմական բժիշկ Վահե Ավետյանը: Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը ու Արթուր Բաբլոյանը: