Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն`
փետրվարի
18-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ եւ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաեւ ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը:
Հակառակ կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող
նախագահի անձնական ներկաայցուցիչ Անջեյ Կասպրշիկը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական
ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն և անձնական օգնական Ուիլիամ Պրայորը:
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը: