Մայիսի 13-ին Փարիզում պաշտոնական այցելությամբ
գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի Ա նախարար
Լորան Ֆաբիուսի հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ մամուլի և տեղեկատվության
վարչությունը, ողջունելով Հայաստանի արտգործնախարարինª Ֆրանսիայի արտաքին
քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորեց Էդվարդ Նալբանդյանին Ա նախարարի
պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ ու ընդգծեց« որ հայ-ֆրանսիական
հարաբերությունները գերազանց են« և այս այցելությունը լավ առիթ է ամփոփելու
ձեռքբերումները և քննարկելու տարբեր բնագավառներում դրանց առավել զարգացման
հնարավորությունները:
Շնորհակալություն հայտնելով
շնորհավորանքի և Փարիզ այցելելու հրավերի համարª Էդվարդ Նալբանդյանը նշեց«
որ Ֆրանսիային և Հայաստանին միավորում են
առանձնաշնորհյալ հարաբերությունները« որոնք խարսխված են հայ և ֆրանսիացի
ժողովուրդների ավանդական բարեկամության վրա« և բնական է« որ Ա նախարարի պաշտոնում
վերանշանակվելուց հետո նա իր առաջին այցելություններից մեկը կատարում է բարեկամ Ֆրանսիա: Նախարարները գոհունակությամբ
արձանագրեցին« որ երկկողմ
փոխհարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում« առկա է բարձր
մակարդակի քաղաքական երկխոսություն« ձևավորված է լայն իրավապայմանագրային դաշտ«
ֆրանսիական ընկերությունները զգալի ներդրումներ են կատարել Հայաստանի տնտեսության
մեջ« ակտիվ համագործակցություն է ընթանում գիտակրթական և մշակութային
ոլորտներում:
Նախարարներ Նալբանդյանն ու Ֆաբիուսը ընդգծեցին տնտեսական
ոլորտում համագործակցության ընդլայնման կարևորությունը£ Այդ համատեքստում նախարար
Նալբանդյանը շեշտեց« որ Հայաստանը ողջունում է ֆրանսիական ներդրումների աճը և այդ
ուղղությամբ նոր նախաձեռնությունները:
Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներն
անդրադարձան տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության հետագա զարգացման
ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական միություն
հարաբերություններին« Եվրոպայի խորհրդում Հայաստանի ստանձնելիք նախագահությանը«
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանը: Զրուցակիցները քննարկեցին միջազգային և
տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ:
Բանակցությունների օրակարգում էր արցախյան հիմնախնդրի
կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանը« բարձր գնահատելով Ֆրանսիայի
կառուցողական ներգրավվածությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր«
վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու Մինսկի խմբի համանախագահ
երկրների հետ համատեղ ջանքերըª ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների
ղեկավարները մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ«
անդրադարձ կատարվեց Իրանի միջուկային ծրագրին« սիրիական ճգնաժամի լուծման նպատակով
ձեռնարկվող ջանքերին£