«Ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի»
նախաձեռնությունը պահանջում է ակտիվիստին հոգեբուժարանից տեղափոխել նախնական
կալանքի խուց: Այդ մասին նոյեմբերի 26-ին մամուլի ասուլիսում հայտարարել է
նախաձեռնության ղեկավար Ռուբեն Մնացականյանը:
Նրա ասելով, երկրի
իշխանություններն սկսել են կիրառել իրենց չենթարկվող մարդկանց «վերացման» վաղուց
մոռացված եղանակը` նրանց պահելով հոգեբուժարաններում: «Չնայած` մենք կասկածում
ենք, թե Հարությունյանի նկատմամբ կանցկացվի ազնիվ նախաքննություն, և դատարանի
վճիռը կլինի արդար, այդուհանդերձ, պահանջում ենք նրան հոոգեբուժական հիվանդանոցից
տեղափոխել նախնական կալանքի խուց և սկսել դատավարության գործընթաց», - նշել է
Մնացականյանը: Նա նաև ընդգծել է, որ այդ նախաձեռնությանը միացել են 20 երկրների
ակտիվիստներ: «Մենք բոլորս պահանջում ենք արդար դատավարություն և ուղիղ
հեռարձակում դատարանի դահլիճից», - հայտարարել է նախաձեռնության ղեկավարը,
հավելելով, որ արդեն պատրաստ է նամակ-պահանջը, որը կուղարկվի Հայաստանի նախագահ
Սերժ Սարգսյանին, երկրի կառավարությանը և խորհդարան: