Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած ՙՇահութահարկի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ նախօրեին ՀՀ խորհրդարանն ընդունեց այս օրենքը, ինչը կառավարությանը հնարավորություն է տալիս շտապ կարգով ձեռնամուխ լինել հայկական եվրաբոնդերի թողարկման շուրջ բանակցությունների առաջին փուլին:
Ինչպես իր ելույթում նշել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, ով ներկայացվող փաստաթղթով նախատեսվում է ոչ ռեզիդենտներին ազատել շահութահարկից, որը գոյանում է նրանց կողմից պետական պարտատոմսեր գնելիս, որոնցից կարող է առաջանալ շահույթ: Ներկայումս այդ անձանց նկատմամբ շահութահարկը կազմում է 10%:
Նախատեսվող փոփոխությունը, ըստ նախարարի, թույլ կտա ներդրողների հետաքրքրությունը բարձրացնել Հայստանի պետական արճեթղթերի, հատկապես եվրաբոնդերի նկատմամբ: Ինչպես նշել է փոխնախարարը, դեռ վաղ է խոսել եվրաբոնդերի թողարկման ծավալների մասին, քանի որ գործընթացը ներ է մեկնարկել: Կարայանը համաձայն չի եղել այն պնդումներին, որ եվրաբոնդերի թողարկումը կբերի արտաքին պարտքի ավելացմանը: Նրա խոսքերով, ներկայումս արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ-ի 40%-ը, ինչի կրիտիկական մակարդակ չի համարվում: Ներդրումների ներհոսք ապահովելու համար կառաբարությունը գնացել է եվրաբոնդերի տեղանբաշխման քայլին: Աշնանը գործադիր իշխանությունը մտադիր է սկսել պետական արտարժութային պարտատոմսերի թողարկման շուրջ բանակցությունները, ինչն էլ կանխորոշել է ներկայացվող փաստաթղթի արդիականությունը: Ընդ որում, առաջիկա ակցիան չի բերի պետական բյուջեի եկամուտների նվազեցմանը: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն ընդունել է սուվերեն բոնդերի թողարկման և դրանք կապիտալի միջազգային շուկաներում տեղաբաշխելու մասին հայեցակարգային որոշում, առաջին տրանշը նախապես սահմանելով 500 մլն.դոլար:
Նշենք, որ օգոստոսի 8-ին ՀՀ կառավարությունը հաստատել է հայկական առաջին եվրաբոնդերի գլխավոր անդերրայթերներին, որոնք կլինեն Deutsche Bank AG-ը (London Branch), HSBC Bank plc-ն և J.P.Morgan Securities plc-ն:
Փոխադարձ պարտավորությունների արտասահմանյան շուկաներ դուրս գալու հայեցակարգային որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է այս տարվա մայիսին: Ըստ փորձագետների, հայկական եվրաբոնդերի արտահանումը կարևորագույն իրադարձություն կլինի ապագա կորպորատիվ էմիտենտների, ինչպես նաև յուրօրինակ բենչմարկ կհանդիսանա արտասահմանյան ներդրողների համար, որոնք մասնագիտանում են այսպես կոչված ՙնոր շուկաների՚ (Emerging Markets) արժեթղթերին ներդրումներ կատարելու ուղղությամբ:
Նշենք, որ օրերս Fitch Ratings գործակալությունը հայկական եվրաբոնդերի սկզբնական թողարկմանը շնորհել է ՙBB-(EXP)՚ սպասվող վարկանիշ: