Օգոստոսի 14-ին, տեղական ժամանակով 09:48-ին 3,6 մագնտուդի երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Շիդա Քարթլի տարածաշրջանի Կարելյան շրջանում: Ինչպես հաղորդում է ՙԲլաք սի պրեսը՚, վկայակոչելով Իլի համալսարանի սեյսմիկ դիտարկման կենտրոնի տվյալները, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թբիլիսիից 60 կմ դեպի արևմուտք: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այդ տարածաշրջանը համարվում է սեյսմակայուն, և երկրաշարժը լուրջ հետևանքներ չի թողել:
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվություն ունեցող երկիր է: Ամենասեյսմաակտիվ շրջանը համարվում է Ռաչան: