Հոկտեմբերի վերջին
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Փարիզում կայանալիք հանդիպումը կոչված է կրկին
ագամ հաստատելու, որ խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն: Այս մասին այսօր
Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն,
որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Նրա խոսքով, հանդիպումը կոչված է խթանել բանակցային
գործընթացը, որն ուղղված է ԼՂՀ ակամարտության կարգավորմանը: Կարևոր է նաև, որպեսզի
հակամարտող կողմերը կարողանան ստեղծել վստահության մթնոլորտ, որը կարող է փոխել
իրավիճակը ղարաբաղյան և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում, ինչպես նաև
հայ-ադրբեջանական սահմանի վրա: «Առաջիկա հանդիպումը կոչված է հաստատելու, որ խաղաղ
բանակցություններն այլընտրանք չունեն»,-նշել է դեսպանը:
Դեսպանը մեկնաբանել է նաև ԵԽԽՎ-ում կայացած`
«Լարվածության բարձրացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ
տարածքներում» զեկույցը, որը շատ փորձագետներ կապում են Հայաստանի նկատմամբ
Եվրոպայի վերաբերմունքի փոփոխության հետ: Ռենոն նշել է, որ նման տեղեկություն ինքը
չունի, որի համաձայն, ԵՄ-ը փոխել է իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Նա նաև
հավելել է, որ ԵԽԽՎ խորհրդարանական կառույց է, իսկ դեսպանը, որպես գործադիր իշխանության
ներկայացուցիչ, չի կարող մեկնաբանել ընդունված որոշումը: «Սակայն, կարելի է
ընդգծել, որ ղարաբաղյան հակամարտությնա կարգավորման բանակցություններն ընթանում են
բացառապես ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով»,-նշել է դեսպանը:
Ռենոն
նշել է նաև, որ ինքը տեղյակ չէ, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Ֆրանսիայի նախագահ
Ֆրանսուա Օլանդին հրավիրել է Ղարաբաղ: