Հայաստանի նախագահի պաշտոնի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆոյի թղթակիցը, մյուս երկու դատապարտյալները` Խաչիկ Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, դատապարտվել են, համապաատսխանաբար, 14 և 12 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանը դատապարտվել է նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափրոձի համար: Քրեական գործը հարուցվել էր Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է 12-20 տարվա ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Սեդրակյանը, սակայն, իր մեղքը չի ընդունում: