Հայ  Рус  Eng
 Նորություններ

 Հինգշաբթի, 26 Մայիսի 2016

Տաթևիկ Շահունյան

Երևանում տղամարդն ինքնահրկիզման փորձ է կատարել

 Երևանում տղամարդն ինքնահրկիզման փորձ է կատարել: Ինչպես հաղորդել է ԱԻՆ մամուլի ծառայությունը, մայիսի 26-ին, ժամը 00.43-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 180 շենքի մոտ քաղաքացի է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Բաշինջաղյան փողոցի թիվ 184 շենքի մոտակայքում այրվել է անձը չպարզված քաղաքացի: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով. քաղաքացին տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: 

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
8117
 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի