Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ մայրաքաղաքի Ավագանու Խորհրդի իրավական հարցերի նիստը, որտեղ քննարկվեց նաև հասարակական տրանսպորտի ուղեվարձի սակագների հարցը:
Ինչպես հաղորդում են ԱրմԻնֆո գործակալության աղբյուրները, նիստն ավարտվեց անարդյունք, քանի որ հասարակական տրանսպորտի ուղեվարձի սակագների վերաբերյալ ոչ մի նոր որոշում չկայացվեց: Ավելին, ուղեվարձի սակագների հարցում հավաքվածների կարծիքները բաժանվեցին, ինչի արդյունքում նրանց միջև տեղի ունեցան վիճաբանություններ, իսկ ներկա սակագների հետ իրենց անհամաձայնությունն արտահայտածները լքեցին նիստը:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը որոշում էր ընդունել հուլիսի 20-ից հասարակական տրանսպորտի ուղեվարձի սակագինը 100 դրամից բարձրացնել մինչև 150 դրամ: Սակայն, արդեն այսօր, հասարակայնության ճնշումների ներքո, քաղաքապետարանը որոշեց գնալ զիջումների և սկսվեց գումարվեց վերոնշյալ արտակարգ նիստը: Ըստ ԱրմԻնֆո-ի աղբյուրների, քաղաքապետը որոշել է ուղեվարձի սակագները նվազեցնել` 150 դրամից մինչև 120 դրամ: