Ըստ Ռուսաստանում Հայաստանի
դեսպանության տվյալների, Մոսկվայի մետրոպոլիտենում
տեղի ունեցած վթարի տուժածների թվում կան հայեր: Այս մասին է հաղորդում ՀՀ
արտգործնախարարությունը:
Հրապարակվել է տուժածների
ցուցակը: Համաձայն հրապարակված ցուցակի` վթարի արդյունքում տուժածների թվում կա 2
հայ` Բուլգադարյան Աննա Օլեգի և Քոչարյան Մերի Աշոտի: Ըստ աղբյուրի, Քոչարյան
Մերին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է կրիտիկական
ծանր: Բուլգադարյան Աննան նույնպես վերակենդանացման բաժանմունքում է և գտնվում է
միջին ծանր վիճակում: Դիվանագետներն այցելել են հիվանդանող և հետաքրքրվել
տուժածների առողջությունով: Տուժած հայերի քաղաքացիական պատկանելությունը դեռ պարզ
չէ:
Նշենք,
որ Մոսկվայի մետրոպոլիտենում այսօր առավոտյան տեղի ունեցած վթարի զոհերի թիվը
հասել է 20-ի: ՌԴ ԱԻՆ-ը հաղորդել է զոհերի մասին վերջին տվյալները: Վերջին
տվյալների համաձայն` 20 մարդ զոհվել է, գրեթե 130-ը` հոսպիտալացվել»: Ընդհանուր
առմամբ տարհանվել է 1150 մարդ: Նվազագույնը 161 մարդ դիմել է բժշկական օգնություն
ստանալու համար: ՌԴ Հետաքննչական կոմիտեի տվյալների համաձայն` Մոսկվայի
մետրոպոլիտենում վթարը հնարավոր է տեղի է ունեցել վագոնի անսարքության պատճառով:
Հետաքննության տվյալներով` վթարը տեխնիկական բնույթ ունի, ահաբեկչության ոչ մի
նշան չկա: