Աբովյանում Սբ.Հովհաննես Մկրտիչ նոր եկեղեցու բացման
արարողության ընթացքում ծագել են լուրջ կազմակերպական խնդիրներ, քանի որ օծման
արարողությանը թույլ են ներկա գտնվել
միայն քաղաքական և հոգևոր վերնախավի ներկայացուցիչներին, դիվանագետներին և
լրագրողներին, մինչդեռ արարողությանը մասնակցելու համար հատուկ գազելներով Աբովյան
բերված ժողովուրդին թույլ չի տրվել մտնել եկեղեցի, ինչի արդյունքում սկսվել է
հրմշտոց և ծեծկռտոց, իրավապահ մարմինների ներկայացուցիչները մի կերպ զսպում են
ամբոխին:
Իսկ եկեղեցու ներսում ընթանում է պատարագ, որը վարում է
Ամենայն հայոց կաթողիկոս արեգին Բ-ն: Արարողությանը ներկա են Հայաստանի նախագահ
Սերժ Սարգսյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով ժամանել է հատուկ
եկեղեցու օծմանը: Այստեղ են նաև կառավարության ներկայացուցիչներ` վարչապետ Տիգրան
Սարգսյանի գլխավորությամբ, պատգամավորներ, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը,
գործարարներ, մշակույթի գործիչներ, դիվանագետներ, մարզիկներ:
Լրագրողների ուշադրության կենտրոնում հայտնված Հայաստանի
երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել
Մինասյանը, որ վերջերս նշանակվել է դեսպան Վատիկանում, սակայն գործնականւոմ,
Հայաստանից չի հեռանում, նախընտրել են բոլոր հարցերին ՙպատասխանել՚ լայն
ժպիտներով: Նշենք, որ այսօր Աբովյանում ընթանում է Սբ.Հովհանես եկեղեցու օծման
արարողությունը, որը կառուցվել է ՙԾառուկյան՚ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: