ԵՄ
գործերով անկախ խորհրդատու, Բելգիայի հայ համայնքի անդամ Նիկոլասը Եվրոպային առաջարկել է «Մեղմ ուժ» կիրառել
ղարաբաղյան խնդիրը լուծելու համար: Այդ մասին նա հայտարարել է
«Փոքրամասնությունների իրավունքները, հաշտությունը և առաջընթացը Հարավային
Կովկասում խաղաղության հաստատման գործում» խորհրդաժողովում: Նրա ասելով, Եվրոպան
պետք է ավելի ակտիվորեն «մեղմ ուժ» կիրառի ղարաբաղյան հակամարտությունը
կարգավորելու համար: «Չափազանց քիչ են հայ-ադրբեջանական փոխվստահության ամրապնդմանն
ուղղված նախագծերը», - նշել է նա:
Լիոնի միջազգային
անվտանգության պաշտպանության հետազոտությունների կենտրոնի աշխատակցուհի Թալին
Փափազյանն իր հերթին նշել է, որ միշտ դժվար է եղել փոխզիջում գտնել Լեռնային
Ղարաբաղի հարցում, սակայն կա երեք հիմնական սկզբունք, որոնք ընկած են կարգավորման
հիմքում. Խնդրի խաղաղ լուծում,
ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: