Հրաչյա Հարությունյանը դուրս է եկել դեպրեսիայից, հուլիսի 23՜-ին մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ով եղել է Մոսկվայում և հանդիպել Հարությունյանի հետ:
Նրա խոսքով, մեր հայրենակիցը նույնպես տուժել է ՃՏՊ հետևանքով, ունի կոտրվածքներ, և նա շատ դանդաղ է ապաքինվում, բայց ամենագլխավորը`նա կարողացել է հաղթահարել դեպրեսիան, սկսել է խոսել դրական բաների մասին և նույնիսկ ժպտալ: ՙԱվելի վաղ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ նույնիսկ չի կարողացել խոսել՚,- նշել է Անդրեասյանը:
Նա նաև անդրադարձել է խալաթի հետ կապված պատմությանը և հաղորդել, որ բոլոր հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ է հետաքննություն անցկացնել, և պաշտոնական պատասխանի հարկ կլինի սպասել շաբաթներով, քանի որ Ռուսաստանը շատ մեծ երկիր է, և անհրաժեշտ է հետևողական աշխատանք`պարզելու, թե ով է մեղավոր:
Միաժամանակ օմբուդսմենը հայտարարել է, որ արտահանձնման մասին առայժմ վաղ է խոսել, և այդ հարցը կարող է բարձրացվել դատարանի որոշումից հետո միայն:
Անդրեասյանը նաև հաղորդել է, որ Հարությունյանի երեք փաստաբանին կավելանա ևս մեկը`ՌԴ-ում հայտնի փաստաբան Ռուբեն Մարգարյանը: ՙՆման նախաձեռնությամբ հանդես է եկել Ռուսաստանի հայերի միությունը: Մարգարյանի ծառայությունների դիմաց նույնպես կվճարի ՌՀՄ-ն՚,- ասել է նա: