Պրն. Շարմազանով, վերջերս Ձեր արած հայտարարությունը, թե առաջիկա
տասնամյակում իշխանության բարձրագույն պաշտոնների հավակնողների ճանապարհն անցնում
է ՀՀԿ-ով, ընդդիմախոսների բուռն քննադատությանն արժանացավ: Ինչպե՞ս
եք
վերաբերվում
նման
քննադատությանը:
Անկեղծ ասած`նման արձագանքը որոշ չափով սպասելի էր: Բայց պետք է նաև ասեմ, որ շատերի արձագանքը բացառապես հուզական էր, ոչ բոլորն են որակական գնահատական տվել: Մարդիկ գտնում են, որ հենց իրենք պետք է հաղթեն հաջորդ ընտրություններում: Դա իրենց
իրավունքն
է:
Համենայն
դեպս,
իմ
հայտարարությունն
ուժի
մեջ
է
մնում,
այն
աջակցություն
է
գտնում
իմ
կուսակիցների
մոտ,
ինչի
ապացույցը
նաև
կուսակցության
փոխնախագահ
և
վարչապետ
Հովիկ
Աբրահամյանի
արձագանքն
է: Իմ հայտարարությունը ուղղված չէր քաղաքական
որևէ
ուժի
դեմ.
այն
ընդամենը
փաստերի
հաստատում
էր:
Հակաքաղաքագիտական,
արտառոց
որևէ
բան
ես
չեմ
ասել:
Խոսենք նախօրեին ընդունված կառավարության ծրագրի մասին:
Որքանո՞վ
է
այն
համարժեք
երկրի
առջև
ծառացած
մարտահրավերներին
և
նպաստելու՞
է
արդյոք
առաջադրված
խնդիրների
լուծմանը:
Կառավարության ծրագիրը որակապես տարբերվում է նախորդ համանման փաստաթղթերից այն բանով,
որ
այնտեղ
հաշվի
են
առնվել
մեր
ընդդիմախոսների
բազմաթիվ
դիտողություններն
ու
առաջարկները:
Վարչապետ
Հովիկ
Աբրահամյանը
համագործակցության
ձեռք
է
մեկնել
քաղաքական
բոլոր
ուժերին:
Մենք
հաշվի
ենք
առել
բոլոր
այն
ուժերի
առաջարկությունները,
որոնք
մեզ
այսօր
քննադատում
են:
Դրանք
ՀԱԿ-ից պատգամավոր,
նախկին
վարչապետ
Հրանտ
Բագրատյանի
կողմից
բավականին
լուրջ
առաջարկներն
են,
ՀՅԴ
կուսակցության
որոշ
ոչ
պակաս
կարևոր
ծրագրային
կետերը,
ՙԲարգավաճ
Հայաստանի՚
ծրագրային
կարևոր
կետերը:
Դա
վկայում
է
այն
մասին,
որ
կառավարությունը,
վերջինիս
ղեկավարը
պատրաստ
են
արդյունավետ
փոխգործակցության`չնայած
քննադատության
ալիքին:
Վարչապետի
գործողություններում
ես
հստակորեն
համախմբման
տարրեր
եմ
տեսնում:
Օրինակ`ՙՎարչապետների
ակումբ՚
ստեղծելու
նախաձեռնությունը
շատ
լուրջ,
անհրաժեշտ
և
ժամանակին
արված
առաջարկ
է:
Վստահ
եմ,
որայդ
ձևաչափը,
այդ
հարթակը
կարող
է
մեր
առջև
ծառացած
բազմաթիվ
խնդիրնր
լուծել:
Մեր ընդդիմախոսների կարծիքը հաշվի առնելու այդ պատրաստակամության պայմաններում նրանց
քննադատությունն
առնվազն
տարակուսանք
է
հարուցում:
Կարծում
եմ`մեր ընդդիմությունը
պետք
է
Բագրատյանի
ճանապարհով
գնա:
Այնտեղ,
որտեղ
շփման
ընդհանուր
կետեր
կան,
Բագրատյանը
չի
վախենում
ասել
դա:
Մենք
պետք
է
վանենք
մեզանից
այդ
ֆոբիան,
իշխանության
հետ
համագործակցության
ֆոբիան,
որևէ
լավ
բան
դրանում
չկա:
Երբ
ընդդիմությունը
երկրի
ու
ժողովրդի
համար
օգտակար
ինչ-որ բան է անում,
մենք
չենք
վախենում
այդ
մասին
ասել:
Նույնը
խորհուրդ
կտայի
մեր
ընդդիմախոսներին:
Ի՞նչ կադրային ռեսուրսներ այսօր ունի իշխանությունը ծրագրի իրականացման
համար:
Ծրագիրը, կարծում եմ, շատ իրատեսական է: Բացի այդ, կա քաղաքական կամք, Հանրապետական կուսակցության հզոր կադրային,
ինտելեկտուալ
բազան,
կա
քաղաքական
բոլոր
ուժերի
և
քաղաքացիական
հատվածի
հետ
աշխատելու
ցանկություն:
Դա
շատ
լուրջ
է:
Մենք
անկեղծ
ենք
մեր
գործընկերների
հետ,
տրամադրված
ենք
կառուցողական
երկխոսության:
Շատ
կարևոր
է
նաև
հասկանալ,
թե
ինչ
նպատակներ
ենք
մենք
դնում
մեր
առջև:
Կարծում
եմ`ավելի
լավ
է
5% տնտեսական
աճ
ձեռքբերելու
խնդիր
դնել
և
իրականացնել
այն,
քան
7% աճի
նպատակ
դնել
ու
հետո
ձախողել
այն:
Գտնում
եմ,
որ
նոր
կառավարությունն
իր
խոստումներում
ավելի
իրատեսական
է.
ավելի
լավ
է
դրական,
քան
բացասական
անակնկալներ
ունենալ:
Կառավարության ծրագիրը քննարկելիս իր ելույթում ԲՀԿ-ից պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ում երկատվածություն կա: Արդյո՞ք
նման
պառակտման
վտանգ
է:
Չգիտեմ, թե ինչ պառակտման մասին է խոսել Արսենյանը, քանի որ հանրապետականները միահամուռ կերպով
աջակցել
են
վարչապետին,
ինչպես
նաև
հավանություն
տվել
նրա
ներկայացրած
ծրագրին:
Երկրի
համար
այս
դժվար
շրջանում
Հովիկ
Աբրահամյանը
ՀՀԿ
Խորհրդի
կողմից
վստահության
քվե
ստացավ:
Աբրահամյանի
կառավարությունը
վստահության
լուրջ
պաշար
ունի`ինչպես
նախագահի,
այնպես
էլ
խորհրդարանի
կողմից,
որտեղ
ՀՀԿ-ն մեծամասնություն
է
կազմում:
Դա
մեր
ծրագիրն
է,
և
մենք
կանենք
հնարավոր
ամեն
բան,
որպեսզի
Աբրահամյանի
կառավարությունը
հաջողության
հասնի:
Այդ
հաջողությունն
անհրաժեշտ
է
առաջին
հերթին
ոչ
թե
Աբրահամյանին
կամ
Հանրապետական
կուսակցությանը,
այլ
երկրին
ու
ժողովրդին:
Ինչ
վերաբերում
է
Արսենյանի
դիտողություններին,
ինձ
համար
զարմանալի
է,
որ
ԲՀԿ
խմբակցության
ներկայացուցիչը
պաշտպանում
է
Աբրահամյանին
խմբակցության
գծով
իր
իսկ
գործընկերներից:
Աբրահամյանը
նրա
պաշտպանության
կարիքը
չունի:
Եվ
բոլոր
թերահավատներին
խորհուրդ
կտայի
ավելի
կառուցողական
լինել
ու
զինվել
համբերությամբ:
Խորհրդարանում
ծրագրի
քննարկումները
ցույց
տվեցին,
որ
չկան
կառավարության
և
խորհրդարանի
առանձին
թիմեր:
Մենք
բոլորս
մեկ
թիմ
ենք`Հայաստանի
հանրապետական
կուսակցության
թիմը,
որը
հնարավոր
ամեն
ինչ
կանի
կառավարության
և
վարչապետի
հաջողության
համար: