Գերմանիայի շուկան
Հայաստանի համար պետք է հատուկ նշանակություն ունենա, քանի որ այդ երկրի տնտեսության
հիմանական շարժիչ ուժը ՓՄՁ ոլորտն է: Այսօր նման կարծիք է արտահայտել ՀՀ-ում
Գերմանիայի դեսպան Ռայրեր Մորելը, HSBC Բանկ Հայաստանի կողմից կազմակերպված`«Առևտրի ֆինանսավորման ակադեմիայի» սեմինարի ընթացքում:
Նա նշել է, որ
ՓՄՁ ոլորտը Հայաստանումն չի զարգանում` հայրենական բիզնեսում օլիգարխիայի մեծ
մասնաբաժնի պատճառով: «Որպեսզի եվրոպական ընկերությունները հետաքրքրվեն Հայաստանի
շուկայով, երկիրը պետք է պայքարի տնտեսության մոնոպոլ վիճակի դեմ, ինչպես նաև
բարձացնի ՓՄՁ ոլորտի դերը»,-նշել է դեսպանը:
Նա նաև ընդգծել
է, որ Եվրամիությանի Հայաստանի տնտեսական
փոխհարաբերություններին կարող է խոչընդոտել նաև Մաքսային միությանը Հայաստանի
անդամակցումը` այդ երկու տնտեսական միավորումների միջև եղած տարբերությունների
պատճառով: «Բայց դրան հակառակ Հայաստանը պետք է միջազգային թատերաբեմում լինի
մրցունակ և ինովացիոն»,-նշել է դեսպանը, հավելելով, որ գերմանական դեսպանությունն
ամեն կերպ կօժանդակի երկրին ՓՄՁ ոլորտի զարգացման հարցում:
Ըստ ՀՀ
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Գերմանիայի հետ Հայաստանի առևտրի շրջանառությունը
2013 թվականին կազմել է 370 մլն.դոլար, 2012-ի համեմատ գրեթե մնալով անփոփոխ: Բացասական
սալդոն աճել է 21.3%, մինչև 195 մլն. դոլար: Գերմանիայի հետ արտաքին առևտրի
կառուցվածքում արտահանումը կազմել է 85.6 մլն.դոլար, իսկ ներմուծումը`280,6 մլն
դոլար: Առևտրի շրջանառությունը ԵՄ երկրների հետ անցյալ տարվա վերջին կազմել է
1,657 մլրդ.դոլար կամ ընդհանուր արտաքին առևտրի շրջանառության 27.8% - ը, տարեկան
կտրվածքով աճելով 1.1%: ԵՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության բացասական
սալդոն կազմել 668,6 մլն.դոլար, տարեկան կտրվածքով նվազելով 8.8%: Դրա կառուցվածքում
արտաքին արտահանումը կազմել է 494,3 մլն.դոլար, իսկ ներմուծումը`1,163 մլրդ.դոլար: