Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիայի ընթացքում բերման ենթարկված վեց ակտիվիստներն ազատ են արձակվել:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, ազատ են արձակվել Մաքսիմ Սարգսյանը և Սամվել Խաչատրյանը, ովքեր ոստիկանության բաժին են տեղափոխվել տնից և մեղադրվում են ոստիկաններին ծեծի ենթարկելու մեջ: Ազատ են արձակվել նաև ակտիվիստ Վահե Մելքոնյանը, ով ոստիկանության Կենտրոնի բաժին է տեղափոխվել Երևանի քաղաքապետարանի մոտ ակցիայի ընթացքում, ինչպես նաև Արեգ ու Սարգիս Գևորգյանները և Վիլեն Գաբրիելյանը: Նրանք մեղադրվում են ոստիկանի ծեծի ենթարկելու մեջ, սակայն չեն ընդունում իրենց մեղքը: Նրանց հավաստմամբ, ոստիկանության բաժնում դեռ մնում են բերման ենթարկվածներ:
Նշենք, որ ակտիվիստներին ոստիկանության բաժնում այցելել են ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արամ Մանուկյանը, Արմեն Ռուստամյանը, ինչպես նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները: Պարզվել է, որ ոստիկանները նրանց բերման են ենթարկել ուժով և նույնիսկ չեն հաղորդել պատճառները: