Ղարաբաղա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական շփման գծում միջադեպերը լոկալ բնույթ են կրում և սպոնտան ռազմական գործողությունների սկսման պատճառ չեն կարող հանդիսանալ, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Քաղաքագետի խոսքով, ռազմական գործողությունների սկսման պատճառ կարող է հանդիսանալ քաղաքական ղեկավարության, տվյալ դեպքում` Ադրբեջանի կողմից նման որոշման ընդունումը: Ըստ որում, նա ավելացրել է, որ նման քայլի ադրբեջանական կողմը կդիմի միայն այն ժամանակ, երբ լիովին վստահ լինի հայկական ուժերի նկատմամբ իր ուժերի գերակշռման հարցում, և քանի դեռ դա չկա, պատերազմի վերսկսում պետք չէ սպասել:
Նա նաև գտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին, մասնավորապես` Տավուշի մարզում միջադեպերի հաճախակիացումը կապված է ամառային ցանքի հետ: Նրա խոսքով, խաղաղ բնակչությունը տանջվում է` կապված սահմանին մոտ գտնվելու հետ: նդակոծություն է իրականացվում երկուստեք, ադրբեջանակն կողմը կրակում է, հայկական կողմը պատասխանում, և արդյունքում տեղի է ունենում իրավիճակի ապակայունացում: Մինասյանը նաև գտնում է, որ հայկական կողմը հաճախ կոշտ, բայց համարժեք պատասխան է տալիս` ադրբեջանական զինված ուժերին զսպելու նպատակով:
Նշենք, որ վերջին շրջանում մեծացել է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին և Արցվախի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Անցած շաբաթ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը Քարավաճառի ուղղությամբ: Հայկական զինված ուժերի օպերատիվ գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմից կան գերի ընկածներ և զոհվածներ: Կորուստներ է կրել նաև հայկական կողմը: