«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում 2014 թվականի
9 ամիսների ընթացքում` 2013 թվականի միևնույն ժամանակահատծավի համեմատ, S.W.I.F.T.
համակարգով իրականացված արժութային փոխանցումների ծավալն ավելացել է 63%-ով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, դեպի Հայաստան կատարված փոխանցումներն ավելացել են
35%-ով, իսկ Հայաստանից դուրս` 78%-ով:
Աղբյուրի
համաձայն, փոխանցումների գծով առաջատար է մնում Ռուսաստանի Դաշնությունը, երկրորդ
տեղը զբաղեցնում է ԱՄՆ-ն և հետո միայն` ՄԱԷ և Չինաստանը:
Հիշեցնենք, որ
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իրականացնում է առանց հաշվի բացման
միջազգային դրամական փոխանցումներ «MONEYGRAM», «ANELIK», «БЫСТРАЯ ПОЧТА»,
«UNISTREAM», «AVERS», «INTELEXPRESS», «SIGUE MONEY TRANSFER», «RIA MONEY
TRANSFER» համակարգերով, «Գազպրոմբանկ-Էքսպրես» առանց հաշվի բացման անվանական դրամական փոխանցումներ` Ռուսաստանից Հայաստան,
ինչպես նաև բանկոմատների միջոցով արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանի և
Հայաստանի միջև` միևնույն քարտային հաշվին կցված երկու միջազգային
քարտերով: Նշենք, որ «Գազպրոմ» ԲԲԸ-ն 207 թվականի նոյեմբերին ձեռք բերեց
հայկական Առէկսիմբանկի բաժնետոկսերի 80%-ը, 2008 թվականի հուլիսին այդ մասնաբաժինը
դարձրեց 94.15%, իսկ սեպտեմբերին Ռայֆֆայզենբանկից գնեց մնացած 5.85%-ը, դառնալով
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը:
S.W.I.F.T.
վճարային համակարգը ֆինանսական հաղորդակցությունների միջազգային առաջատար համակարգ
է, որն օպերատիվ և անվտանգ ֆինանսական հաղորդակցություններ է ապահովում ողջ
աշխարհով: Համակարգը հիմվել է 1973 թվականին, բելգիական օրենսդրությամբ, 15
երկրների 239 բանկերի կողմից, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Բրյուսելում:
Ներկայումս S.W.I.F.T. համակարգի անդամ են հանդիսանում ավելի քան 10 հազար
կազմակերպություններ, այդ թվում, մոտ 1 հազար կորպորացիաներ, 6 հազար բանկեր,
ինչպես նաև սպասարկման 180 հազար կետեր: S.W.I.F.T. համակարգով օրական անցում է
ավելի քան միլիոն տրանսակցիան, միջբանկային վճարներ, արժեթղթեր, ինչպես նաև
կատարվում ավելի քան 8 մլն. վճարներ, որոնց ընդհանուր գումարը կազմոմ է ավելի քան
6 տրլն.դոլար: Համակարգն օրական սպասարկում է ավելի քան 1 տրիլիոն դոլարի
փոխանցումներ: