Ծիծաղելի է, երբ ադրբեջանցի պաշտոնյաների ռազմաշունչ հայտարարություններից հետո
այդ երկրի պատվիրակները ԵԽԽՎ ամբիոնից հայտարարում են անհանդուրժողականության և
ատելության դեմ պայքար ծավալելու անհրաժեշտության մասին: Հունիսի 27-ին ԵԽԽՎ ամառային նստաշրջանում իր ելույթում այդ մասին
հայտարարել է Հայաստանի ապտվիրակության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նրա ասելով,
տարօրինակ է նման հայտարարություններ լսել մի երկրի ներկայացուցիչներից, որի
օմբուդսմենը հայտարարում է, թե քնած հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովը հերոս է,
որին պետք է ընդօրինակեն բոլորը, երբ այդ երկրում
հարգանք վայելող քաղաքկաան գործիչները հայտարարում են, թե հայերին հարկավոր է
սպանել Արցախում, այլ ոչ թե մեկ այլ երկրում, երբ ԱՀ նախագահի յուրաքանչյուր
ելույթ ռազմատենչ կոչ է, երբ 12-ամյա ադրբեջանուհին հայտարարում է, որ ցանկանում է
դառնալ դիպուկահար` որպեսզի հայերին սպանի: Ընդ որում Զոհրաբյանը նշել է, որ ԵԽԽՎ
պետք է հետևողական լինի որոշակի խնիդրների նկատմամբ, գտնի դրանց լուծումները,
որպեսզի Ադրդբեջանի պատվիրակությունն առիթ չունենա ասելու, որ այդ կառույցը
կորցնում է իր ազդեցությունը և կարող է
անհետանալ Եվրոպայի քաղաքական ասպարեզից: Իր լույթում այդպիսի կարծիք էր հայտնել
ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը: