ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված
ուժերի շփման գծի Աղդամի հատվածում դիտարկումից հետո լրագրողների հետ զրույցում
հաղորդել է, որ հայկական ուղղաթիռին առնչվող միջադեպից հետո ինքը ցանկացել է
այցելել նաև այդ վայրը, սակայն դիտարկման գծով ադրբեջանական կողմի նրա օգնականը
հավաստիացրել է, որ դա կարող է անվտանգ
չլինել: Հավշի առնելով այդ հանգամանքը` Կասպրշիկը հրաժարվել է իր
նախաձեռնությունից, և դիտարկումն անցկացվել է ավելի վաղ նախատեսված Ասկերանի
ուղղությամբ:
Նշենք, որ
ադրբեջանական կողմն արդեն վեց օր շարունակ անդադար գնդակոծության տակ է պահում
հայկական ուղղաթիռի անկման վայրը` հնարավորություն չտալով մոտենալ ուղղաթիռին և
հանել անձնակազմի դիակները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել են ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը, որում եղել են Լեռնայինն Ղարաբաղի ԶՈՒ երեք սպաներ` Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը ԿԽՄԿ աջակցությունն է խնդրել անձնակազմի անդամներին վերադարձնելու գործում: Ուղղաթիռը խոցած ադրբեջանցի զինծառայողը պարգևատրվել է արիության շքանշանով: