Հայաստանի,
Ադրբեջանի և ղարաբաղյան հակամարտության գոտի սպառազինության հիմնական մատակարար
Ռուսաստանի հրապարակած պաշտոնական թվերի և սպառազինության մատակարարումների իրական
ծավալների միջև լուրջ դիսբալանս կա: ԱրմԻնֆո գործակալությանն այդպիսի կարծիք է
հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
«ՄԱԿ սովորական սպառազինության ռեգիստր ներկայացված ՌԴ
2013 թվականի պաշտոնական զեկույցի համաձայն, որը ներառում է սպառազինության և ռազմական տեխնիկայի հիմնական տեսակների Հայաստան
և Ադրբեջան արտահանման թվերը, ստեղծվել է տպավորություն, թե Ռուսսատանը Հայաստան
ավելի շատ սպառազինություն և ռազմական տեխնիկա է առաքել, քան Ադրբեջան: Եվ դա
Բաքվի հետ հայտարարված բազմամիլիարդանոց պայմանագրերի պայմաններում: ՌԴ զեկույցի
վերլուծությունը փոքր-ինչ այլ պատկեր է ստեղծում, քանի որ ՌԴ կողմից Հայաստան ւ
Ադրբեջան ատահանվող զենքի միայն թվարկումը չի արտացոլում Հայաստանի, Արցախի և
Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ռազմական հաշվեկշիռը: Հատկապես, հաշվի առնելով
այն հանգամանքը, որ ՄԱԿ ռեգիստր ներկայացված ՌԴ զեկույցը, սկզբունքորեն, բարի
կամքի արտահայտում է, ասյլ ոչ թե իրավաբանորեն պարտավորեցնող ակտ», - ընդգծել է
Մինասյանը:
Փորձագետն ընդգծել է, որ Բաքուն վերջին տարիներին ձգտում
է լրջորեն ակտիվացնել Ռուսաստանի հետ
ռազմատեխնիկական կապերը: Այսպես, եթե 2007-2011 թթ. Ադրբեջանի ռազմատեխնիկական
ներմուծման կառույցում Ռուսաստանն զբաղեցրել է 55%, Ուկրաինան` 34%, իսկ
Բելառուսը` 5%, ապա 2011-2014 թթ. Ռուսաստանի բաժինն ավելացել է: Սակայն դրան
զուգընթաց Մոսկվան շարունակում է փոխհատուցման քանակի զենք մատակարարել Հայաստան`
ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմատեխնիկական հաշվեկշռի խախտում թույլ չտալու
նպատակով: Եվ Ադրբեջանի հետ զենքի նոր խմբաքանակների մատակարարման շուրջ
պայմանագրերի իրագործումն սկսելուց հետո Հայաստանին նույնպես հանձնվել են
համապատասխան քանակության սպառազինություն և ռազմական տեխնիկա:
ՄԱԿ սովորական սպառազինության ռեգիստր ներկայացված ՌԴ
2013 թվականի զեկույցի համաձայն, Ռուսաստանն Ադրբեջանին հանձնել է Տ-90Ս 10 տանկ, 10 ԲՄՊ-3, 25 մարտական և
ռազմատրանսպորտային ուղղաթիռ, ինչպես նաև 438 հրետանային համակարգ: 2013 թվականին
Ռուսաստանից Հայաստան է առաքվել 35 Տ-72ԲՄ
տանկ, 110 ԲՄՊ-2, ԲՏՌ-80, ԳԱԶ-2975 «Տիգր» զրահամեքենաներ, ինչպես նաև 50 արձակման
կայանք և 200 հրթիռ: