ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գործարկել է Հայաստանում թվով
52-րդ՝ «Տիգրան Մեծ» մասնաճյուղը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է մամուլի
ծառայությունից, մասնաճյուղը
գտնվում է Երևան քաղաքում, Էրեբունի համայնքի՝ Տիգրան Մեծի պողոտաի 74 հասցեում:
Ինչպես մյուս, այնպես էլ այս մասնաճյուղում բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկում գործող ծառայությունները իրենց ամբողջ ծավալով և
բարձրակարգ սպասարկմամբ:
Աղբյուրի համաձայն, երկու ամիսների ընթացքում
բանկի նորաբաց մասնաճյուղում առաջին 100 (հարյուր) American Express Blue քարտ պատվիրող
քաղաքացիները կազատվեն առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի գանձումից: Ինչպես
նաև առաջին 100 (հարյուր) ֆիզիկական անձինք կստանան սպառողական վարկեր 1% ավելի
ցածր տոկոսադրույքով, իսկ դրամական ժամկետային ավանդի համար դիմելու դեպքում՝
գործող տարեկան տոկոսադրույքը կլինի 1%-ով ավելի բարձր սակագնով: Իսկ մասնաճյուղի
ծառայություններից օգտվող առաջին 50 (հիսուն) անհատ ձեռներեցների և իրավաբանական
անձանց համար՝ ընթացիկ հաշիվ բացելու դեպքում անվճար կտրամադրվի Visa Business
քարտ և նրանք կազատվեն առաջին տարում սպասարկման միջնորդավճարի գանձումից:
Նշենք, որ իր
մասնաճյուղերի ցանցով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ երրորդն է Հայսատանի բանկային
համակարգում, իսկ մարզային մասնաճյուսերի թվթվ երկրորդն է: Ներկայումս բանկը
Երևանում ունի 14, իսկ մարզերում` 38 մասնաճյուղ, ապահովելով իր ներկայությունը
Հայաստանի բոլոր մարզերում
Բանկը
հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Բանկի
ստեղծման մոդել է ընտրվել ֆրանսիական
Կրեդիտ Ագրիկոլ բանկի մոդելը: 2006թ.-ին Ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ Ակբա բանկի հիմնական
բաժնետեր: Բանկի հանդեպ մեծ վստահության մասին է վկայում այն հանգամանքը, որ
հիմնադրման պահից մինչ այժմ բանկի հաճախորդների թիվը բազմապատկվել է 25 անգամ և
այսօր բանկն ունի ավելի քան 276 000 հաճախորդ: Բանկի գործունեության վերջին 10
տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է 5 անգամ,
մասնաճյուղերի թիվը հասել է 52-ի: Բանկն ունի 1200 աշխատակից այն պարագայում, որ 1995թ.-ին
աշխատակիցների թիվը կազմել է ընդամենը 12-ը: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներկայումս
հանդիսանում է Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի առաջատարներից մեկը մի
շարք հիմնական ֆինասական ցուցանիշներով: