Եվրախորհրդարանում
ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խումբ, որի նպատակը ժողովրդավարական
արժեքների, քաղաքացիական հասարակության զարգացմանն ու եվրոպական արժեքների
արմատավորմանն աջակցելն է ԼՂՀ-ում:
Խմբի նպատակը նաև շփումների
հաստատումն է Եվրամիության և ԼՂՀ պաշտոնական անձանց միջև, ինչպես նաև կողմերի
քաղաքացիական հասարակությունների միջև կապի հաստատումը: Խմբի ջանքերով ճանաչողական
այցեր կիրակացվեն Լեռնային Ղարաբաղ: Կառույցը նաև կաջակցի Ստեփանակերտի մասնակցությանը
տարբեր միջազգային ֆորումների և ԵՄ ծրագրերին:
Հավելենք,
որ արդեն համանման խմբեր են գործում Ֆրանսիայի և Լիտվայի խորհրդարաններում: